Ջրամշակում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ջրամշակում, շոգետաքացուցիչ և ջրատաքացուցիչ կաթսաների սնման կամ այլ տեխնոլոգիական նպատակների համար օգտագործվող ջրի որակի բարելավում։ Ջրամշակման շնորհիվ կանխում են նստվածքագոյացումը, մետաղների կոռոզիան, ինչպես նաև մշակվող նյութերի աղտոտումը՝ տեխնոլոգիական պրոցեսներում ջուր օգտագործելու դեպքում։ Տարբերում են ջրամշակման հետևյալ մեթոդներ, պարզեցում (կոագուլացմամբ, պարգեցմամբ և զտմամբ կոլոիդային ու սուսպենզված կեղտերի հեռացում), փափկեցում (աղերի նստեցմամբ ջրի կոշտության վերացում), աղազրկում և սիլիցիումազրկում (իոնափոխանակության կամ գոլորշարարներում թորման միջոցով), լուծված գազերի (ջերմային կամ քիմիական մեթոդով) և երկաթի ու պղնձի օքսիդների (զտմամբ) հեռացում։ Ջրամշակման մեթոդների ընտրությունը կախված է կաթսայի տեսակից, շոգու պարամետրերից, նախնական ջրի որակից։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։