Ջվան Յուսուֆ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջվան Յուսուֆ
Ծնվել էսեպտեմբերի 6, 1984(1984-09-06) (39 տարեկան)
ԾննդավայրՌաս ալ-Այն, Սիրիա
Քաղաքացիություն Շվեդիա և  Սիրիա
ԿրթությունՊերնբիի նկարչական դպրոց (2006), Կոնստֆակ (2009) և Սուրբ Մարտինի արվեստի և դիզայնի կենտրոնական քոլեջ (2011)
Մասնագիտություննկարիչ
ԱնդամակցությունSyrian Writers Association?
ԱմուսինՌիկի Մարտին
Կայքjwanyosef.com(անգլ.)
 Jwan Yosef Վիքիպահեստում

Ջվան Յուսուֆ (սեպտեմբերի 6, 1984(1984-09-06), Ռաս ալ-Այն, Սիրիա), շվեդ նկարիչ[1]։ Մասնագիտացած է կերպարվեստի մեջ։ Ապրում է Լոնդոնում[2][3]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջվանի ընտանիքը գաղթել է Շվեդիա, որտեղ 2004-2006 թվականներին նա սովորել է Ստոկհոլմի Պերնբիի նկարչական դպրոցում, այնուհետև տեղափոխվում է Ստոկհոլմի Կոնստֆակի արվեստի և դիզայնի համալսարան-քոլեջ[4], որը 2009 թվականին ավարտելով ստանում է բակալավրի աստիճան։ 2011 թվականին ավարտում է Լոնդոնի Սուրբ Մարտինի արվեստի և դիզայնի կենտրոնական քոլեջը և ստանում մագիստրոսի աստիճան։

Յուսուֆը բազմիցս մասնակցել է արվեստի տոնավաճառների և խմբային ցուցահանդեսների։ 2013 թվականին ունեցել է 2 անհատական ցուցահանդես՝ «Painting about Sex, Flesh and Violence, lol»-ը՝ Լոնդոնի DIVUS պատկերասրահում և «High Notes»-ը՝ Ստոկհոլմի Աննա Տուլին պատկերասրահում[5][6]։ 2013 թվականին մասնակցել է Թրեդնիդլ Փրայզ և «BEERS Contemporary Award for Emerging Art» ցուցահանդեսներին։ 2015 թվականին մասնակցել է «There and Back Again» խմբակային ցուցահանդեսին՝ Կոնստֆակի շրջանավարտներ Ջոզեֆ Բուլի, Պետր Դավիդչենկոյի և Նատասյա Լուչկոյի հետ[7]։ Հյուսիսային Լոնդոնում՝ Արքուեյում գտնվող «The Bomb Factory Art Foundation»-ի համահիմնադիր անդամն է[8]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջվան Յուսուֆը ծնվել է Սիրիայում։ Հայրը քուրդ է, մայրը՝ հայ[9]։ Բացահայտ գեյ է։ 2016 թվականի ապրիլին Սան Պաուլոյում ընթացող «amfAR, The Foundation for AIDS Research»-ի տոնախմբությանը հանրայնորեն հայտարարեց պուերտոռիկացի երգիչ Ռիկի Մարտինի հետ իր կապի մասին։ 2018 թվականի հունվարին Ռիկի Մարտինը հայտարարել է, որ նրանք պաշտոնապես ամուսնացել են[10][11][12]։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2013: Threadneedle Prize, Exhibiting Artist
  • 2013: BEERS Contemporary, Award for Emerging Art, Winner Painting

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Jwan Yosef». personal page (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 19-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 20-ին.
  2. Eastmond, Dan. «Jwan Yosef - Portraits of Absence». Beat Magazine (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 21-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 20-ին.
  3. Simoneau, Nicolas (September 29, 2014). «Interview with Jwan Yosef». Kaltblut (անգլերեն). Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 20-ին.
  4. «There and Back Again». C Print (անգլերեն). Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 20-ին.
  5. Persman, Joanna (2013 թ․ հունվարի 23). «Spegelvända bilder fångar tystnaden». Svenska Dagebladet (շվեդերեն). Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 20-ին.
  6. Lydén, Karl (2013 թ․ հունվարի 29). «Baklängesdansen». Kunstkritikk (նորվեգերեն). Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 20-ին.
  7. Nettelbladt, Sonja. «Dit och tillbaks igen». Galleri Bon (շվեդերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 31-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 20-ին.
  8. «Artists | Bomb Factory Art Foundation». bombfactory.org.uk (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունիսի 2-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 18-ին.
  9. Lages, Mateus (2015 թ․ սեպտեմբերի 2). «U+MAG | A conversation with artist Jwan Yosef» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 2-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 20-ին.
  10. «Ricky Martin Confirms He's Married! Says He and Jwan Yosef Have Exchanged Vows, Signed Prenups». E! News. 2018 թ․ հունվարի 10.
  11. Verdot-Belaval, Anthony (2016 թ․ ապրիլի 19). «Ricky Martin officialise avec son petit ami, Jwan Yosef». París Match (ֆրանսերեն). Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 20-ին.
  12. Schillaci, Sophie (2016 թ․ ապրիլի 18). «Ricky Martin Makes Glamorous Red Carpet Debut With New Boyfriend Jwan Yosef». ET Online (անգլերեն). Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 20-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]