Ջորահ Մորմոնտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջորահ Մորմոնտ
Տեսակկերպար «Սառույցի և Կրակի երգ»-ից, կերպար «Գահերի խաղ»-ից և գեղարվեստական անձ
ՀեղինակՋորջ Մարտին
Ներկայացված էԳահերի խաղ և Սառույցի և կրակի երգ
Սեռարական
ՔաղաքացիությունՅոթ թագավարություններ
Հրարած տիեզերքից«Սառույցի և կրակի երգ»-ի աշխարհ
Մահվան վայրՎինթերֆել
ՀարստությունHouse Mormont?
Մասնագիտությունապստամբ, վարձկան, հետախույզ, outlaw, ստրկավաճառ, Գլադիատորներ, թրավոր, bodyguard և հեղափոխական
Դերը կատարել ենԻեն Գլեն

Ջորահ Մորմոնտ (անգլ.՝ Jorah Mormont), հորինված կերպար Ջորջ Ռեյմոնդ Ռիչարդ Մարտինի «Սառույցի և կրակի երգ» ֆենտեզի ժանրի վիպաշարում։ Հայտնվում է «Գահերի խաղ» (1996), «Արքաների պատերազմը» (1998), «Թրերի մրրիկ» (2000), «Պար վիշապների հետ»(2011), «Ձմռան քամիները» գրքերում[1]։

Գահերի խաղ հեռուստասերիալում Ջորահ Մորմոնտի դերը խաղացել է շոտլանդացի դերասան Իեն Գլենը։ Չնայած այն բանի, որ Ջորահը Ջորջի գրքերում հիմնական կերպարներից չէ, սակայն ֆիլմում նրա կերպարը հիմնական կերպարներից մեկն է։

Դերը սյուժեում[2][խմբագրել | խմբագրել կոդը]

Գահերի խաղը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջորահ Մորմոնտը Պենտոսում աչքի է ընկնում Վիզերիս Թարգարիենի կողմից և երդում է տալիս նրան։ Վիզերիսի մահից հետո նա շարունակում է ծառայել նրա քրոջը՝ Դեյներիս Թարգարիենին։ Սակայն Ջորահ Մորմոնթի ծառայությունը նաև այլ կողմ ուներ. Վիզերիսին իր երդումից առաջ Ջորահը կապ էր հաստատել Լորդ Վարիսի հետ և դարձել Երկաթե գահի լրտես։ Նա թագավորական նավահանգստին պարբերաբար զեկուցում էր Թարգարիեն եղբոր և քրոջ ողջ գործունեության մասին։

Նա մշտապես գտնվել է Դեյեներիսի կողքին և փրկել նրա կյանքը՝ պաշտպանելով Դոթրակում թունավորվելուց, սակայն նա դա արել է ոչ միայն սեփական նախաձեռնությամբ, այլև Վարիսի պատվերով։ Երբ խալ Դրոգոն մահացու վիրավորվեց և Դաենիսը փորձեց բուժել նրան Միրի Մազ Դուրի կատարած մութ ծիսակատարության օգնությամբ, այդ ընթացքում Ջորահը պաշտպանում էր երկու «վհուկների» Դրոգոյի արյունակիցներից։ Դրոգոյի մահից հետո Ջորահը երդում տվեց Դեյներիսին և դարձավ իր սեփական Թագավորական գվարդիայի առաջին ասպետը։

Արքաների պատերազմը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջորահ Մորմոնտի Դաներիսի հանդեպ տածած անպատասխան սերը նրան ստիպեց ժամանակի ընթացքում դադարեցնել զեկույցներ ուղարկելը թագավորական նավահանգիստ։ Ի դեպ, նա որոշել է դա անել մեծ ուշացումով և վերջին նամակը ուղարկել է արդեն Քվարթից։ Ավելի ուշ նա Դենիին առաջարկեց դառնալ իր կինը, սակայն մերժում ստացավ։ Հենց նա է խորհուրդ տալիս Դայներիսին ստեղծել իր բանակը՝ Ասթապորում ձեռք բերելով անթերի բանակներ, որպեսզի այլևս կախված չլինի իրենք օգնողներից։

Թրերի մրրիկ[խմբագրել | խմբագրել կոդը]

ի վերջո, ստրկավաչառների ափը նվաճելու արշավում՝ Մեյերինի վրա հարձակվելուց անմիջապես առաջ, Սըր Սելմի Բարիստան Դեյներիսին ասաց, որ Ջորահը երկար տարիներ աշխատել է որպես լրտես։ Զայրացած Դեյներիսը ինչպես Սելմիին, այնպես էլ Ջորահին ուղարկեց ինքնասպանության առաքելության․ ներթափանցել քաղաքը քաղաքային կայսրության միջով և ստրուկների շրջանում ապստամբություն բարձրացնել։ Աքսորված ասպետները հաջողությամբ ավարտեցին իրենց առաքելությունը։ Դեյեներիսը ներել է Սըր Սելմիին և նրան ընդունել ծառայության, իսկ Ջորահը ներողություն չի խնդրել, այլ պահանջել է այն և մերժում է։ Շուտով նա հեռացավ Դեյեներիսի ճամբարից։

Պար վիշապների հետ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջորահ Մորմոնտը և Թիրիոն Լաննիսթերը անսպասելի հանդիպում են Սելորիսի պոռնիկանոցում։ Ուշագրավ է, որ Ջորահի ընտրած մարմնավաճառը նրբագեղ էր, արծաթափայլ և արտաքնապես հիշեցնում էր Դեյներիսին։ Մորմոնտը բռնեց Թիրիրոնին և կապեց նրան՝ խոստանալով նրան թագուհուն հանձնել։ Թիրիրոնը սկզբում կարծում էր, որ խոսքը Սերսի Լաննիսթերի մասին է, ինչը նրա համար մահ էր նշանակում և դրա համար ամեն կերպ փորձում էր փախչել Ջորահ Մորմոնտից, սակայն ապարդյուն։ Այնուամենայնիվ, Մորմոնտը նրան ոչ թե տանում էր դեպի Վեստերոս, այլ Մեյրին՝ Դեյներիս Թարգարիենի մոտ՝ հուսալով, որ գաճաճի գլուխը կվերադարձնի թագուհու բարեհաճությունը։ Նրանք ցամաքով հասնում են Վալանտիս, որտեղ Մորմոնտը պայմանավորվում է Վոգաորոյի այրու հետ, ով նրանց համար տեղ է գտնում նավում, որը գնում էր դեպի Քվարթ։ Նրանց միացավ գաճաճ Պենին՝ Թիրիոնին մեղադրելով եղբոր մահվան մեջ։ Այդ նույն նավով նրանց հետ նավարկում էր նաև կարմիր քուրմ Մոկորոն։

Մորմոնտը ժամերով կանգնել է նավի քթին՝ սպասելով թագուհու հետ մոտալուտ հանդիպմանը։ Նա և Թիրիոնը ապրում էին նույն նավախցում և փոթորիկի ժամանակը, որը գրեթե ոչնչացրեց նավը, Ջորահը շատ հարբած էր։ Չնայած, որ մի տեսակ բարեկամություն զարգացավ ասպետի և գաճաճի միջև, երբ Թիրիոնը բացահայտեց ասպետի ներկայիս վիճակը, Մորմոնտը զայրացավ և կոտրեց Թիրիրոնի ատամը։ Սակայն Ջորահը հետագայում այնպես իրեն պահեց, կարծես նրանց մեջ վեճ չի եղել։

Նոր փոթորիկը ոչնչացրեց նավը և այն կորցրեց իր անձնակազմի և ուղևորների մի մասին, ներառյալ Մոկորոյին և սկսեց ծովի հոսընթացով շարժվել։ Այն տևեց իննսուն օր, որի ժամանակ Ջորահը ձանձրացել էր և անընդհատ սրում էր իր սուրը։ Ի վերջո նրանց գտնում և ձերբակալում են ստրկավաճառները։

Ջորահ Մորմոնտը պարզվեց, որ ըմբոստ և բռնի ստրուկ է, որը չի ցանկացել հաշտվել իր նոր կարգավիճակի հետ. նրան անընդհատ ծեծի էին ենթարկում, պահվում էր շղթաներով և իր այտին օգտագործում էին դևի գլխի տեսքով դրոշմակնիք։ Թիրիոնը խղճալով ասպետին, համոզել է դայակին՝ երկու գաճաճ գնածին, գնել նաև Ջորահ Մորմոնտին՝ «արջի» դերի համար, որը գեղեցիկ կույս է առևանգում ներկայացման մեջ։ Թեև չափազանց դժկամությամբ, սակայն սյդ դերը Մորմոնտը խաղացել է։ Նա այլևս չփորձեց փախչել, բայց անտեսեց հրամաններ կամ պատասխանեց անեծքներով։ Դայակը հրամայեց նրան պահել երկաթյա վանդակի մեջ և ամեն երեկո ծեծի ենթարկել նրան։ Երբ այդ ճամբարում սկսվեց մոլեգնող համաճարակը Թիրիրոնը որոշեց փախչել վարձկանների մոտ՝ իր հետ տանելով Ջորային և Պենիին։ Բեն Պլամը և նրա մարդիկ զարմացած էին ասպետի վերադարձից, սակայն նրան տարան ջոկատ։

Ձմռան քամիները[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ձմռան քամիները» գրքում նա Թիրիոն Լաննիստերի հետ միասին գտնվում է Մեյրինի վարձկանների շարքում, ովքեր փորձում էին անցնել Դեյներիս Թարգարիենի զորքի կողմը[1]։

Էկրանավորում[խմբագրել | խմբագրել կոդը]

Գահերի խաղ հեռուստասերիալում Ջորահ Մորմոնտի դերը խաղացել է շոտլանդացի դերասան Իեն Գլենը։

Երկրորդ եթերաշրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Շատ առումներով Ջորահ Մորմոնտի պատկերը գրքում և սերիալում նման են։ Տարբերությունները սկսվում են հայտնվել երկրորդ եթերաշրջանից (մնում է Քվարթում)։ Սերիայում Քուեյթը Քվարթի շուկայում խոսում է ոչ թե Դեյեներիս Թարգարիենի, այլ Ջորահ Մորմոնի հետ, նրան տալով նույն նախազգուշացումը, ինչպես գրքում («Դրակոնները մարմինով հագնված կրակ են, իսկ կրակը իշխանություն է»)։

Երրորդ եթերաշրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Երրորդ եթերաշրջանում Դեյեներիսի հետ կոնֆլիկտային տեսարանները բացակայում են իր սիրո պատճառով։

Չորրորդ եթերաշրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Չորրորդ եթերաշրջանում Ջորահ Մորմոնտը Բարիստան Սելմիի հետ չի մասնակցում Մեյրինի կոյուղու միջոցով ստրուկների ապստամբությունը կազմակերպելու փորձերին։ Նրանց փոխարեն դրանով զբաղվում է Մոխրագույն որդը իր մարդկանց հետ։ Ջորահը ներկա է գտնվում Դեյեներիսի խորհրդի նիստին և զեկուցում է Աստապորի և Յունկայի (պարոնների իշխանության վերականգնում) իրադարձությունների մասին և հայտարարում է, որ ընթացիկ ուժերի հետ նրանք կարող են գրավել Թագավորական նավահանգիստը, բայց ամբողջ Վեստերոսը նրանց համար դժվար կլինի գրավել։ Փոքր խորհրդի նիստում Վարիսը հայտնում է Թայվին Լաննիստերին, որ Ջորահ Մորմոնտը այլևս չի աշխատում իրենց համար և ամբողջովին նվիրված է իր թագուհուն։ Նշվում է, որ նախքան Թարգարիեններին ծառայության անցնելը սըր Ջորահը ծառայել է Ոսկե սրերի ջոկատում։ Դեյեներիսի զորքը պառակտելու նպատակով Թայվին Լանիսթերը Ռոբերտ Բարաթեոնի անունից նոր թագավորական ներում է գրում սըր Ջորահի համար և այն ուղարկում Բարիստան Սելմիին։ Դեյներիսին բացատրություններ տալուց հետո Ջորահը աքսորվում է։

Հինգերորդ եթերաշրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Հինգերորդ եթերաշրջանում Ջորահի դերին միանում է նաև Ջոհն Քոնինգտոնի սյուժեի մի մասը, որտեղ նա ճանապարհորդում է Թիրիոնի հետ, սակայն սերիալում այն տեղի է ունենում Վալերիայի ավերակներում։ Մորմոնտը այդ ամենից հետո տեսնում է, որ իր մոտ վարակվել է մոխրագույն ցավ հիվանդությամբ, ինչպես նաև նրան Թիրիրոնը հայտում է հոր մահվան մասին։

Նա Թիրիոնին կարողանում փրկել է քարե մարդկանցից, բայց ինքը վարակվել է մոխրագույն ցավով։ Նրանք գերեվարվում են ստրկավաճառների մոտ։

Դաարիոյի հետ միասին գնում է Դեյներիսին փնտրելու։

Վեցերորդ եթերաշրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

6-րդ սեզոնի հենց սկզբում նա Դաարիոյի հետ հայտնաբերեց Դեյներիսի կողմից նետված մատանին այն վայրում, որտեղ Մեյերինի թագուհին գերեվարվել է դոթրակիացիների կողմից։ Անհաջող փորձ է կատարեց Դարիոյին համոզել թողնել բոլոր զենքերը դոթրակիացիների Սուրբ մայրաքաղաքից ոչ հեռու։ Նա Դաարիոյի հետ թափանցեց Վաես Դոթրակ, որտեղ նրա միջոցով փրկվեց խալ Մորոյի արյունակիցներից։ Դաարիոյի հետ միասին նա օգնեց կազմակերպել հրկիզումը, որի ժամանակ մահացավ Դեյներիսին գերին պահող խալը։ Նա Դեյներիսից հեռացավ մոխրագույն ցավի պատճառով։

Յոթերորդ եթերաշրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեղամիջոց գտնելու համար նա գնում է Հին քաղաք, որտեղ նրան բուժում է Սեմ Թարլին։ Նա կատարում է վիրահատություն, որի ժամանակ հեռացնում է մաշկի վարակված մասերը.[3]։

Ութերորդ եթերաշրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Եզրափակիչ եթերաշրջանի սկզբում Ջորահ Մորմոնտն ու Դեյներիս Թարգարիենը ժամանում են Վինթերֆել[4]։

Վինթերֆելի ճակատամարտի ժամանակ նա ղեկավարում է դոթրակիացիների բանակը։ Նա պաշտպանում է Դեյներիսին, երբ նա շրջապատված է մեռյալների բանակով։ Գիշերի թագավորին հաղթելուց հետո Ջորահը մահանում է թագուհու ձեռքերի մեջ բազմաթիվ վերքերի պատճառով։ Չորրորդ սերիայում Դեյներիսը այրում է նրա մարմինը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Спойлерная глава «Ветров зимы»: Тирион II
  2. Джорах Мормонт
  3. «Серая хворь в Игре престолов».(չաշխատող հղում)
  4. Hibberd, James (2019 թ․ մարտի 5). «Game of Thrones season 8 trailer is finally here». Entertainment Weekly. Վերցված է 2019 թ․ մարտի 5-ին.