Ջոզի Վուդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջոզի Վուդ
Ծնվել էհունվարի 22, 1874(1874-01-22)
ԾննդավայրԳրեհամսթաուն, Սառա Բաարտման, Արևելյան Կապ, ՀԱՀ
Մահացել էապրիլի 4, 1965(1965-04-04) (91 տարեկան)
Քաղաքացիություն ՀԱՀ
Մասնագիտությունդաստիարակ և գրադարանավար

Ջոզի Վուդ (անգլ.՝ Josie" Wood, Ջոզեֆին Էթել անգլ.՝ Josephine Ethel, հունվարի 22, 1874(1874-01-22), Գրեհամսթաուն, Սառա Բաարտման, Արևելյան Կապ, ՀԱՀ - ապրիլի 4, 1965(1965-04-04)), հարավաֆրիկացի մանկավարժ, Հարավաֆրիկյան կույրերի գրադարանի և կույրերի խորհրդի համահիմնադիր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջոզեֆին Էթել Վուդը ծնվել է Հարավաֆրիկյան Գրեհամսթաուն քաղաքում, Ջորջ Սաուե Վուդի և Ֆրանսիս Էլիզաբեթ Վուդի ընտանիքում։ Նրա հայրը եղել է Գրեհամսթաունի առաջին քաղաքապետը։ Ջոզին սովորել է Գրեհամսթաունի աղջիկների դպրոցնում, այնուհետև վերապատրաստվել է որպես ուսուցիչ[1]։ 1918 թվականին 1918 թվականի գրիպի պանդեմիայի ժամանակ կամավոր բուժքույր է աշխատել։ Այս ժամանակահատվածում հանդիպել է անգլիացի միսիոներ բուժքույր Էլեոնոր Կոմբերին, ով բրայլյան գրքերի հավաքածու էր բերել կույր հիվանդների համար։ Կոմբերը Վուդին համոզեց ստանձնել իր աշխատանքը 1919 թվականին Հարավային Աֆրիկայից իր մեկնելուց հետո[2]։

Վուդը իր սեփական տանը ստեղծեց բրայլյան գրքերի գրադարան, կազմեց գրքերը փոխառնողների ցանկը, ինչպես նաև առաքման համար անհրաժեշտ նյութերը։ Նա առաջինը հանգանակություն արեց գրադարանի համար՝ ծրագրին աջակցելու համար վաճառելով իր սեփական արվեստի գործերից և կարողացավ ընթերցողների համար ապահովել ավելի շատ աշխատանքներ՝ գումարային և գրքերի հանգանակություններ ստանալով արտերկրից։ Նա երկարաժամկետ կապեր հաստատեց Լոնդոնի կույրերի ազգային գրադարանի հետ։ Նա կազմակերպել է բրայլյան նյութերի առաքման գործարքներն ու փոստային ծառայությունը[3]։

1925 թվականին Գրեհամսթաուն քաղաքի Bannerman նորակառույց շենքում պաշտոնապես բացվել է Կույրերի հարավաֆրիկյան գրադարանը։ Գրադարանի հիմնադրումից մինչև մահ Վուդը եղել է գրադարանի պատվավոր քարտուղարը։ Նրա պաշտոնավարման ընթացքում գրադարանի հավաքածուն ընդլայնվել է՝ ներառելով արձանագրված տեքստեր և դրանց օգտագործման համար անհրաժեշտ սարքավորումներ։ 1929 թվականին նա դարձել է Հարավաֆրիկյան կույրերի ազգային խորհրդի համահիմնադիրներից, 1952 թվականից եղել է խորհրդի առաջին պատվավոր նախագահը[3]։ 1961 թվականին դարձել է Հարավաֆրիկյան գրադարանների ընկերության պատվավոր անդամ։ Կույրերի «Իմֆամա» հարավաաֆրիկյան ամսագրի առաջին համարում Վուդը գրել է «Նախագահի ուղերձը»[4]։ 1963 թվականին SANCB-ի կողմից արժանացել է R. W. Bowen մեդալ[5]։

Վուդը մահացել է 1965 թվականին 91 տարեկան հասակում[3]։

Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

1966 թվականին Հարավաֆրիկյան կույրերի գրադարանի մի հատված անվանվել է Վուդի պատվին։ Գրադարանում գործում է Ջոզի Վուդ հիմնադրամը, որը ծրագրեր է ֆինանսավորում կույր երեխաների և երիտասարդների համար[6]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]