Ջերալդ Մեյոն ընդդեմ Սատանայի և իր օգնականների

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«Ջերալդ Մեյոն ընդդեմ Սատանայի և իր օգնականների»
Միացյալ Նահանգների Փենսիլվանիա նահանգի շրջանային դատարան

Արդարադատական ատյանի խորհրդանշանը
Դատական գործ «Ջերալդ Մեյոն ընդդեմ Սատանայի և իր օգնականների»
Ըստ հայցի Ջերալդ Մեյո
Պատասխանող Սատանան և վերջինիս օգնականները
Հայցապահանջ կամ բողոք Պայցապահանջ՝
  • Սատանայի կողմից հայցվորների կամքին հակառակ ստեղծված կանխամտածված խոչընդոտների վերացում
  • վերջինների սահմանադրական իրավունքների վերականգնում
Ամսաթիվ որոշվեց՝ դեկտեմբերի 3, 1971
Ելքային ակտ Փենսիլվանիայի շրջանային դատարանի որոշումը
  • Գործը կարճվում է
Դատարանի կազմ
Դատավորներ
Պորտալ «Իրավունք»

«Ջերալդ Մեյոն ընդդեմ Սատանայի և իր օգնականների» (Gerald Mayo v. Satan and His Staff), դաշնային դատական գործ, որը քննվել է Ամերիկայի Միացյալ Նահանգների Փենսիլվանիա նահանգի արևմտյան շրջանային դատարանում՝ ըստ հայցի բանտարկյալ Ջերալդ Մեյոն (և մի շարք փենսիլվանիացիներ) ընդդեմ Սատանայի և իր օգնականների[1]։

Ջերալդ Մեյոն պնդում էր, որ Սատանան՝ իր օգնականների օժանդակությամբ, կանխամտածված կերպով խոչընդոտներ է ստեղծում իր կյանքում և ոտնահարում իր կամքի ինքնավարության իրավունքը։ Հայցվորը դատարանից պահանջում էր վերականգնել իր սահմանադրական իրավունքները։ Մեյոյի կողմից ներկայացված հայցապահանջներից երեքը բավարարվում է, սակայն դատավարական հիմքերով գործը կարճվում է։ Մասնավորապես, դատարանը հայտնում է, որ Սատանայի բնակության վայրը հստակորեն հայտնի չէ, ուստի Փենսիլվանիայի արևմտյան նահանգային դատարանն իրավասու չէ քննել վերջինիս մասնակցությամբ դատական գործը։

Դատավարական նախապատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Միացյալ Նահանգների Փենսիլվանիա նահանգի արևմտյան շրջանային դատարան դիմած անձը եղել է Ջերալդ Մեյոն, որը քննարկվող դատավարության ընթացքում հանդիսացել է հայցվոր կողմ։ Վերջինս 22-ամյա բանտարկյալ էր, որն իր պատիժը կրում էր Փիթսբուրգի նահանգային ուղղիչ աշխատանքային հիմնարկում[2]։ Անազատության պայմաններում 1971 թվականի դեկտեմբերին վերջինս դիմում է դատարան՝ նշելով, որ Սատանան իր կամքից անկախ իրեն մղում է չարիքի ու փորձության։

Այսպիսով, Մեյոյի գանգատի համաձայն ոտնահարվել է իր՝ կամքի ազատության սահմանադրական իրավունքը, որը արգելված է Ամերիկայի Միացյալ Նահանգների մի շարք օրենքներով։ Հարկ է ընդգծել, որ Ջերալդ Մեյոյի ներկայացրած հայցի համաձայն քննարկվող դատական գործում որպես պատասխանող կողմ ներգրավվում են Սատանան և վերջինիս կրտսեր օգնականները, այլ ոչ թե ԱՄՆ դատաիրավական համակարգի որևէ ստորաբաժանում կամ մարմին։ Այնուամենայնիվ, Մեյոն հայց է ներկայացրել արտաքին ուժերի դեմ, որոնց նկատմամբ ԱՄՆ պետական ապարատը վերահսկողություն չունի։

Դատավճիռ[խմբագրել | խմբագրել կոդը]

Իր որոշման, այն է՝ իրավական դիրքորոշման մեջ, ԱՄՆ շրջանային դատարանի դատավոր Ջերալդ Ջ․ Ուիբերը ընդգծել է, որ գործի բնույթը բավականին անհասկանալի է։ Սույն գործով պատասխանող կողմ հանդիսացող Սատանան երբևէ չի հանդիսացել իրավահարաբերության սուբյեկտ, ինչպես և չի մասնակցել որևէ դատական գործընթացի։ Այնուամենայնիվ, ամերիկացի գրող Սթիվեն Վինսենթ Բենեն իր հայտնի պատմվածքներից մեկում հավաստել է, որ Դանիել Ուեբսթեր անունով քաղաքացին անմիջական շփման մեջ է եղել Սատանայի հետ, ինչպես նաև Նյու Հեմփշիրում կնքել առուվաճառքի պայմանագիր (պայմանագրի համաձայն՝ նշյալ անձը Սատանային վաճառում էր իր հոգին)։

Ի հակադրություն հայցվոր պնդումների, առ այն, որ Սատանան ամերիկացի է, դատավոր Ուիբերը նշում է, որ պատասխանողի անձնական տվյալները բացակայում են, և որ վերջինս չունի բնակության գրանցված վայր կամ քաղաքացիություն[3]։

Այսպիսով, Ջերալդ Մեյոյի ներկայացրած հայցադիմումի չորս պահանջներից երեք բավարարվում են, սակայն գործը կարճվում է և վարույթ չի ընդունվում։ Դատարանը կասկածի տակ է դնում հայցադիմումի գործողության անհրաժեշտությունը` վկայակոչելով հայցվորի հայցադիմումում բնակության մասին տեղեկությունների բացակայության հանգամանքին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Pennsylvania, United States District Court for the Western District of. United States ex rel. Gerald Mayo v. Satan and His Staff.
  2. Zasky, Jason. «Devil's Advocate: Gerald Mayo v. Satan And His Staff - Failure magazine». failuremag.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ մայիսի 11-ին.
  3. «United States ex rel. Mayo v. Satan and His Staff». Lowering the Bar (ամերիկյան անգլերեն). 2015 թ․ հոկտեմբերի 5. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 21-ին.