Ջեսիկա Ֆոլկհոլթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջեսիկա Ֆոլկհոլթ
Ծնվել էմայիսի 15, 1988(1988-05-15)
ԾննդավայրՍիդնեյ, Ավստրալիա
Մահացել էհունվարի 17, 2018(2018-01-17) (29 տարեկան)
Մահվան վայրKogarah
ԳերեզմանRookwood Catholic Cemeteries and Crematoria[1]
ԿրթությունՆոր Հարավային Ուելսի ինստիտուտ, Դրամատիկ արվեստի ազգային ինստիտուտ և Gilroy College?
Քաղաքացիություն Ավստրալիա
Մասնագիտությունդերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի, կինոդերասանուհի և թատրոնի դերասանուհի

Ջեսիկա Ֆոլկհոլթ (անգլ.՝ Jessica Falkholt, մայիսի 15, 1988(1988-05-15), Սիդնեյ, Ավստրալիա - հունվարի 17, 2018(2018-01-17), Kogarah), ավստրալիացի դերասանուհի։

Կենսագրություն և կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջեսիկա Ֆոլկհոլթը ծնվել է 1988 թվականի մայիսի 15-ին՝ Սիդնեյում (Նոր Հարավային Ուելս, Ավստրալիա)՝ շվեդ Լարս Յորան Ֆոլկհոլթի (07.01.1948 - 26.12.2017) և իտալուհի Վիվիան Ֆոլկհոլթի (Պոնտիչելո, 03.01.1957 - 26.12.2017) ընտանիքում։ Նա ուներ փոքր քույր՝ Անաբել Ֆոլկհոլթը (22.04.1996 - 29.12.2017): Սովորել է Քասլ Հիլում՝ Գիլրոյ քոլեջում և 2006 թվականին արժանացավ բարձրագույն դպրոցի վկայագրի[2]։ Նա ստացել է Նոր Հարավային Ուելսի համալսարանի արվեստի և հաղորդակցման արվեստի բակալավրի աստիճան, իսկ սովորելու ընթացքւմ խաղացել է մի քանի թատերական ներկայացումներում, այդ թվում` երաժշտական «Կաբարե»-ում։ Ուսումն ավարտելուց հետո աշխատել է Seven Network և Carnival Films-ում՝ ստեղծելով պորտֆոլիո, նկարահանվելով հեռուստատեսային հոլովակներում։

2012 թվականին Ֆոլկհոլթն ընդունվել է դրամատիկական արվեստի ազգային ինստիտուտ[3]։ Սովորելու ընթացքում մի քանի փոքր հեռուստատեսային դերեր է խաղացել, այդ թվում`«Խորամանկ բիզնեսում»։ Ֆոլկհոլթը դրամատիկական արվեստի ազգային ինստիտուտն ավարտել է 2015 թվականին, իսկ 2016 թվականին Հոուփ Մորիսոնի «Դեպի տուն» սերիալում ստացել է երկրորդ պլանի դեր[4]։

2017 թվականին ավարտել է իր առաջին «Հարմոնիա» գեղարվեստական ֆիլմը, որը պետք է հեռարձակվեր 2018 թվականին[5]։ Նա նաև հյուրի դերով հանդես է եկել Nine Network «Խայթոցների ակումբ» դրամայում։ Ավտովթարից առաջ Ֆոլկհոլթն ավարտել է «Խորհրդավոր ճանապարհ» դրամայի նկարահանումները, որտեղ խաղացել է Ժենևևի դերը[6]։

Ավտովթար և մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

2017 թվականի դեկտեմբերի 26-ին Ֆոլկհոլթը ծնողների՝ 69-ամյա Լարսի ու 60-ամյա Վիվիանի և 21-ամյա քրոջ՝ Անաբելի հետ միասին վթարի ենթարկվեցին։ Քույրերի ծնողները տեղում մահացան։ Երբ մեքենան այրվեց, Ջեսիկային և Անաբելին մեքենայից կենդանի դուրս բերեցին, սակայն Անաբելը մահացավ երեք օր անց՝ դեկտեմբերի 29-ին՝ Լիվերպուլի հիվանդանոցում։ Մահացավ նաև մյուս մեքենայի 50-ամյա վարորդը՝ Քրեյգ Էնթոնի Ուիթոլը, որը հաճախ էր գիտակցաբար խախտում ճանապարհային երթևեկության կանոնները[7]։

Վթարի հետևանքով Ֆոլկհոլթը տեղափոխվեց Սիդնեյի Սուրբ Ջորջ հիվանդանոց, որտեղ վիրահատվեց, ինչի հետևանքով հեռացվեցին երիկամները և գանգի մասերը[8][9]։ 2018 թվականի հունվարի 9-ին թաղվեցին Ջեսիկայի ծնողները և քույրը, իսկ հաջորդ օրը անջատեցին նրա կյանքի արհեստական ապահովման սարքը, ինչը հունվարի 12-ին հաստատեց հիվանդանոցի մամլո քարտուղարը։ Նա մահացավ հիվանդանոցում՝ 2018 թվականի հունվարի 17-ին՝ 29 տարեկան հասակում[10][11]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Find A Grave — 1996.
  2. «2006 Higher School Certificate». boardofstudies.nsw.edu.au. Վերցված է 2018 թ․ հունվարի 6-ին.
  3. «'Always part of the family': Home and Away's message to actress in critical condition». SBS. 2017 թ․ դեկտեմբերի 29. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 29-ին.
  4. «Jessica Falkholt 'remains in critical condition' after horror crash». Nine.com.au. 2018 թ․ հունվարի 12. Վերցված է 2018 թ․ հունվարի 11-ին.
  5. Knox, David (2018 թ․ հունվարի 17). «Vale: Jessica Falkholt». TV Tonight. Վերցված է 2018 թ․ հունվարի 17-ին.
  6. «Mystery Road's Aaron Pedersen pays tribute to late co-star Jess Falkholt». TV Week. 2018 թ․ հունիսի 4. Վերցված է 2018 թ․ հունիսի 20-ին.
  7. Mitchell, Georgia (2017 թ․ դեկտեմբերի 30). «Annabelle Falkholt dies in hospital days after crash that killed her parents». The Sydney Morning Herald. Վերցված է 2018 թ․ հունվարի 1-ին.
  8. «Jessica Falkholt: Home and Away star's sister dies in crash». BBC News. 2017 թ․ դեկտեմբերի 29. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 29-ին.
  9. «Driver who hit 'Home and Away' star and her family on Boxing Day was a serial traffic offender». The Daily Telegraph. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 29-ին. {{cite web}}: Invalid |url-access=yes (օգնություն)
  10. «Jessica Falkholt: Home and Away actress has died, hospital says». BBC. 2018 թ․ հունվարի 16. Վերցված է 2018 թ․ հունվարի 16-ին.
  11. «Jessica Falkholt dies in hospital after family killed in South Coast crash». Sydney Morning Herald. 2018 թ․ հունվարի 17.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]