Ջեյսոն Քեննի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջեյսոն Քեննի
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Ամբողջական անուն՝անգլ.՝ Jason Francis Kenny
Մասնագիտացում՝track cyclist և հեծանվորդ
Երկիր՝ Միացյալ Թագավորություն
Ծննդյան ամսաթիվ՝մարտի 23, 1988(1988-03-23) (36 տարեկան)
Ծննդավայր՝Բոլթոն, Մեծ Մանչեսթեր, Միացյալ Թագավորություն
178 սանտիմետր
Քաշ՝81 կիլոգրամ

Ջեյսոն Ֆրենսիս Քեննի (Jason Francis Kenny. մարտի 23, 1988(1988-03-23), Բոլթոն, Մեծ Մանչեսթեր, Միացյալ Թագավորություն), բրիտանացի հեծանվորդ, ով մասնագիտացել է անհատական և թիմային սպրինտում։ Օլիմպիական խաղերի յոթնակի, աշխարհի եռակի չեմպիոն։

Քրիս Հոյի և Ջեյմի Ստաֆի ընկերակցությամբ նա ոսկե մեդալ է նվաճել 2008 թվականին Պեկինում անցկացված ամառային օլիմպիական խաղերի սպրինտի թիմային մրցումներում, իսկ անհատական սպրինտում արժանացել է արծաթե պարգևի ՝ զիջելով Քրիս Հոյին։

Լոնդոնի օլիմպիական խաղերի ժամանակ Ֆիլիպ Հինդեսի և Քրիս Հոյի հետ միասին նա կրկին ոսկի է նվաճել թիմային սպրինտում, սակայն այս անգամ հաղթել է նաև անհատական սպրինտում։

2016- ին Ռիո դե Ժանեյրոյի օլիմպիական խաղերում Ջեյսոնը Ֆիլիպ Հինդեսի և Քալում Սքիների ընկերակցությամբ հաղթանակ է տարել թիմային սպրինտում, այնուհետև հաղթել է նաև անհատական սպրինտում և քեյրինում՝ այդպիսով կրկնելով Քրիս Հոյի՝ հեծանվավազքի մրցումներում օլիմպիական վեց ոսկե մեդալ[3] նվաճելու ռեկորդը։

2016 թվականի ամանորի նախօրեին Քեննին արժանացել է Բրիտանական կայսրության շքանշանի[4]՝ կոմանդորի տիտղոսով։ Այդ նույն տարվա սեպտեմբերին ամուսնացել է հեծանվորդուհի Լաուրա Թրոթի հետ[5]։

Տոկիոյի 2020 թվականի ամառային Օլիմպիական խաղերում, որոնք անցկացվեցին 2021 թվականին, նա արծաթե մեդալ է նվաճել թիմային սպրինտում և ոսկե մեդալ՝ քեյրինում[6]։

Մրցելույթներ օլիմպիադաներում[խմբագրել | խմբագրել կոդը]

Օլիմպիադան Մրցաձևը Գրաված տեղը
Պեկին 2008 սպրինտ 1st
Պեկին 2008 թիմային սպրինտ 1st
Լոնդոն 2012 սպրինտ 1st
Լոնդո 2012 թիմային սպրինտ 1st
Ռիո 2016 թիմային սպրինտ 1st
Ռիո 2016 սպրինտ 1st
Ռիո 2016 քեյրին 1st
Տոկիո 2020 թիմային սպրինտ 2nd
Տոկիո 2020 սպրինտ 8
Տոկիո 2020 քեյրին 1st

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 https://assets.publishing.service.gov.uk/government/uploads/system/uploads/attachment_data/file/1044471/new-year-honour-list-2022.pdf
  2. 2,0 2,1 https://www.gov.uk/government/publications/new-year-honours-list-2022-cabinet-office
  3. «Rio Olympics 2016: Jason Kenny wins keirin to equal Sir Chris Hoy's British record» (անգլերեն). BBC Sport. 2016 թ․ օգոստոսի 16.
  4. The London Gazette, Supplement 61803, 31. desember 2016,s .N9.
  5. Kilde avis|tittel=Olympics golden couple Jason Kenny and Laura Trott marry in private|avis=BBC News|url=http://www.bbc.com/news/uk-england-manchester-37466204%7Cdato=2016-09-25%7Cspråk=en(չաշխատող հղում)
  6. «Cycling Track - Results Book» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2021 թ․ օգոստոսի 11-ին. Վերցված է 29. august 2021-ին. {{cite web}}: Invalid |url-status=yes (օգնություն)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջեյսոն Քեննի» հոդվածին։