Ջասթին Գեյջի
Ջասթին Գեյջի անգլ.՝ Justin Gaethje | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 14, 1988 (35 տարեկան) |
Ծննդավայր | Safford, Արիզոնա, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Ազգություն | Mexican Americans? և գերմանական ծագումով ամերիկացի |
Կրթություն | Safford High School? (2007) և Հյուսիսային Կոլորադոյի համալսարան (2011) |
Մասնագիտություն | Ընդհանուր մենամարտիկ |
Justin Gaethje Վիքիպահեստում |
Ջասթին Ռեյ Գեյջի (անգլ.՝ Justin Ray Gaethjeնոյեմբերի 14, 1988, Safford, Արիզոնա, ԱՄՆ), ամերիկացի ընդհանուր մենամարտերի մարտիկ, հանդես է գալիս UFC-ի հովանու ներքո՝ թեթև քաշային կարգում։ UFC-ի թեթև քաշային կարգի ժամանակավոր չեմպիոն։ WSOF-ի թեթև քաշային կարգի նախկին չեմպիոն։
2020 թվականի հունիսի 7-ի դրությամբ զբաղեցնում է UFC-ի 10-րդ հորիզոնականը անկախ քաշային կարգից (անգլ.՝ pound-for-pound)[1]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Գործունեության սկիզբ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ջասթին Գեյջին սկսել է զբաղվել ըմբշամարտով դեռևս փոքր տարիքում և շարունակել է զարգացնել իր ըմբշամարտի ունակությունները դպրոցում, որտեղ 2 անգամ իր տարիքային խմբում դարձել է Արիզոնա նահանգի չեմպիոն։ Գեյջիի սպորտային նվաճումները ըմբշամարտում օգնել են նրան ընդունվել քոլեջ՝ կրթաթոշակի համար։ Որպես ուսանող՝ Գեյջին իր քաշային կարգում ԱՄՆ-ի լավագույն ըմբիշների թվում էր[2]։ Միևնույն ժամանակ, Գեյջին սկսել է հետաքրքրվել ընդհանուր մարտարվեստով[3]։ 2008 թվականից սկսած նա հանդես է եկել սիրողական տարբեր մենամարտերում։ Այդ մենամարտերում տարել է 7 հաղթանակ անընդմեջ[4]։
Նրա դեբյուտը պրոֆեսիոնալ MMA-ում կայացել է 2011 թվականի օգոստոսի 20-ին, իր առաջին մենամարտում նրան մեկ րոպեից մի փոքր ավելի էր պահանջվել, որպեսզի նոկաուտի ենթարկել Քևին Կրումին։ Տանելով 7 անընդմեջ հաղթանակ Գեյջին պայմանագիր է կնքել WSOF-ի հետ։ Ջասթին Գեյջին շարունակել է իր հաղթակաների շարքը նոր փորոմոուշենի թեթև քաշային կարգում։ Տանելով երեք մեկնարկային հաղթանակ, նա ստացել է տիտղոսային մենամարտ թեթև քաշային կարգում WSOF չեմպիոնության համար։ 2014 թվականի հունվարի 18-ին երեկոյի գլխավոր մենամարտում Գեյջին տեխնիկական նոկաուտով հաղթանակ է տարել Ռիչարդ Պետիշնոկի նկատմամբ և դարձել թեթև քաշային կարգում WSOF չեմպիոնական գոտու սեփականատեր[5]։ Այս հաղթանակից հետո Ջասթին Գեյջին շարունակել է հաղթանակներ տանել, պաշտպանելով իր չեմպիոնությունը, նա այնուհետև հաղթել է Նիկ Նյուելին, Մելվին Գիլարդին, Լուիս Պալոմինոյին (երկու անգամ), Բրայան Ֆոսթերին և Լուիս Ֆիրմինին։
UFC[խմբագրել | խմբագրել կոդը]
Ջասթին Գեյջիի դեբյուտը UFC-ում կայացել է 2017 թվականի հուլիսի 7-ին The Ultimate Fighter: Redemption Finale մրցաշարի շրջանակներում, որը կայացել է Լաս Վեգասում։ Երեկոյի գլխավոր մենամարտում նրա մրցակիցը Մայքլ Ջոնսոնն էր[6]։ Գեյջին արդեն նոկաուտի էր ենթարկել իր մրցակցին երկրորդ ռաունդում։ Հաջորդ երկու մենամարտերում Գեյջին իր մրցակիցներին զիջել է։ Նրան նոկաուտի են ենթարկել ավելի փորձառու Էդի Ալվարեսն ու Դուստին Պուարյեն[7][8]։
Այնուհետև սկսել է Ջասթին Գեյջին հաղթական շարքը ընդհանուր մենամարտերում։ Գեյջին 2018 թվականի օգոստոսի 25-ին նոկաուտով հաղթել է Ջեյմս Վիկին[9]։ 2019 թվականի մարտի 30-ին երեկոյի գլախավոր մենամարտում Գեյջին նոկաուտի է ենթարկել Էդսոն Բարբոզային UFC on ESPN 2-ի շրջանակներում[10]։ 2019 թվականի սեպտեմբերի 14-ին Գեյջին հաղթել է «Կովբոյ» Դոնալդ Սերոնեին։ 2020 թվականի մայիսի 9-ին Ջասթին Գեյջին անսպասելիորեն հանդիպել է Տոնի Ֆերգյուսոնի հետ մենամարտում։ Բանն այն է, որ UFC 249-ի մենամարտում Ֆերգյուսոնի մրցակիցը պետք է լիներ թեթև քաշային կարգում գործող չեմպիոն, ռուս Խաբիբ Նուրմագոմեդովը, սակայն քանի որ COVID-19-ի պատճառով սհմանները փակ էին Նուրմագոմեդովը չի կարողացել մասնակցել մենամարտին և նրան փոխարինել է Գեյջին[11]։ Գեյջին նոկաուտի է ենթարկել Ֆերգյուսոնին և նրանից խլել թեթև քաշային կարգում UFC-ի ժամանակավոր չեմպիոնի տիտղոսը[12]։ Նա նաև բոնուսներ է ստացել «Երեկոյի մենամարտի» և «Երեկոյի ելույթի» համար[13]։
Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
Ջասթին Գեյջին հումանիտար և սոցիալական գիտությունների բակալավրի աստիճան է ստացել University of Northern Colorado համալսարանում։ Նա ծրագրել էր սոցիալական աշխատող դառնալ, որպեսզի օգնի հասարակության խոցելի խավերի դեռահասներին[14]։
Գեյջին ֆոտոֆրակցիոն կերատէկտոմիայի է ենթարկվել՝ իր տեսողությունը շտկելու համար։ Գեյջին ինքը հայտարարել է. «Նախկինում գրեթե կույր էի։ Ես ունեի մի սարսափելի տեսլական։ Մեկ աչք էր 20/60, իսկ մյուսը 20/200։ Իմ մի աչքը հեռատես էր, իսկ մյուսը՝ կարճատես»[15]։
Տիտղոսներ և նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ուսանողական սպորտաձևերի ազգային ասոցիացիա
- Arizona Interscholastic Association
- AIA 145 lb AAA State Champion out of Safford High School (2004)
- AIA 152 lb AAA State Champion out of Safford High School (2005)
- AIA 152 lb AAA State Champion out of Safford High School (2006)
- AIA 160 lb AAA State Champion out of Safford High School (2007)
Խառը մարտարվեստեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ultimate Fighting Championship
- UFC-ի թեթև քաշային կարգի ժամանակվոր չեմպիոն (1 անագամ)
- «Երեկոյի լավագույն մենամարտ» մրցանակի մրցանակակիր (5 անագամ) ընդեմ Մայքլ Ջոնսոնի, Էդի Ալվարեսի, Դուստին Պուարյեի, Էդսոն Բարբոզաի և Էնտոնի Ֆերգյուսոնի[19][20][21][22][23]
- «Երեկոյի ելույթ» մրցանակի մրցանակակիր (4 անգամ) ընդեմ Մայքլ Ջոնսոնի, Ջեյմս Վիկի, Դոնալդ Սերոնեի և Էնտոնի Ֆերգյուսոնի[19][23][24][25]
- World Series of Fighting
- WSOF-ի թեթև քաշային կարգի չեմպիոն (1 անգամ, առաջին)
- Ամենաշատ հաղթանակներ տիտղոսային մենամարտերում (6)
- Առավելագույն թվով տիտղոսի պաշտպանություն (5)
- Թեթև քաշայինների ամենաերկար հաղթական շարք (10)
- Ամենամեծ թվով նոկաուտով հաղթանակ (9)
- World MMA Awards
- MMAjunkie
- Yahoo! Sports
- 2015 «Լավագույն կես տարվա մենամարտ» ընդեմ Լուիս Պալոմինոյի[29]
- Sherdog
- 2017 «Տարվա մենամարտ» ընդեմ Մայքլ Ջոնսոնի[30]
- 2017 «Տարվա ռաունդ» (երկրորդ ռաունդ) ընդեմ Մայքլ Ջոնսոնի[31]
- 2018 «Տարվա մենամարտ» ընդեմ Դուստին Պուարյեի[32]
- Bleacher Report
- 2017 «Տարվա մենամարտ» ընդեմ Մայքլ Ջոնսոնի[33]
- RealSport
- 2017 «UFC-ի տարվա դեբյուտ» ընդեմ Մայքլ Ջոնսոնի[34]
- CBS Sports
- 2017 «Տարվա մենամարտ» ընդեմ Մայքլ Ջոնսոնի[35]
- MMAjunkie.com
- Bloody Ellbow
- 2017 «Տարվա լավագույն մենամարտ» ընդեմ Մայքլ Ջոնսոնի[37]
- MMAWeekly.com
- 2018 «Տարվա մենամարտ» ընդեմ Դուստին Պուարյեի[38]
- CombatPress.com
- 2018 «Տարվա մենամարտ» ընդեմ Դուստին Պուարյեի[39]
- MMADNA.nl
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «UFC Fighter Rankings» (անգլերեն). ufc.com. Վերցված է 2020 թ․ հուլիսի 6-ին.
- ↑ «Джастин Гэтжи (Justin Gaethje) статистика, биография, боец ММА, рост и вес» (ռուսերեն). Cageside.ru - Смешанные единоборства MMA, UFC, миксфайт, бои без правил. Վերցված է 2020 թ․ մայիսի 10-ին.
- ↑ Sherdog.com. «After Wrestling with GSP & Other Fighters, Justin Gaethje Decided to Try MMA». Sherdog. Վերցված է 2020 թ․ մայիսի 10-ին.
- ↑ «Джастин Гэйтжи | Justin Gaethje статистика, видео, фото, биография, бои без правил, боец MMA». fighttime.ru. Վերցված է 2020 թ․ մայիսի 10-ին.
- ↑ «Гэтжи попробует сломать Фергюсона, а Олейник – придушить Вердума. Главное о турнире UFC 249» (ռուսերեն). Советский спорт. Վերցված է 2020 թ․ մայիսի 10-ին.
- ↑ «Майкл Джонсон: «Гэтжи думает, что я – самый легкий соперник из Топ-10»» (ռուսերեն). MMAOctagon. 2017 թ․ մայիսի 25. Վերցված է 2020 թ․ մայիսի 10-ին.
- ↑ «Альварес победил Гэтжи на UFC 218, оба бойца доставлены в больницу» (ռուսերեն). www.championat.com. Վերցված է 2020 թ․ մայիսի 10-ին.
- ↑ «Результаты UFC on FOX 29: Порье - Гэтжи - Cageside.ru» (ռուսերեն). Cageside.ru - Смешанные единоборства MMA, UFC, миксфайт, бои без правил. 2018 թ․ ապրիլի 15. Վերցված է 2020 թ․ մայիսի 10-ին.
- ↑ Иван Ковалёв. «Плюс один хайлайт для Гэтжи, минус один ветеран для UFC» (ռուսերեն). www.championat.com. Վերցված է 2020 թ․ մայիսի 10-ին.
- ↑ Иван Ковалёв. «Великий Гэтжи. Главный рубака UFC снова выдал незабываемое шоу» (ռուսերեն). www.championat.com. Վերցված է 2020 թ․ մայիսի 10-ին.
- ↑ Иван Орехов. «Хабиб и Фергюсон не подерутся 18 апреля. Гэтжи может лишить нас этого боя навсегда» (ռուսերեն). www.championat.com. Վերցված է 2020 թ․ մայիսի 10-ին.
- ↑ Игорь Брагин. «Теперь Хабиба точно не существует. Потому что Фергюсон сенсационно уничтожен» (ռուսերեն). www.championat.com. Վերցված է 2020 թ․ մայիսի 10-ին.
- ↑ Бонусы UFC 249: Гэтжи урвал $100 тыс., Фергюсону тоже досталось
- ↑ «Former UNC All-American wrestler Gaethje to headline MMA fighting event in Greeley» (անգլերեն). Greeley Tribune. 2016 թ․ մարտի 11. Վերցված է 2020 թ․ հունիսի 7-ին.
- ↑ Dan Shapiro, Contributorjournalist, artist, producer (2017 թ․ օգոստոսի 30). «Once 'Blind' Gaethje Enters The Ultimate Fighter 26 Coaching Gig with Clear Vision» (անգլերեն). HuffPost. Վերցված է 2020 թ․ հունիսի 7-ին.
{{cite web}}
:|author=
has generic name (օգնություն)CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) - ↑ Justin Gaethje — Official UFC© Profile
- ↑ 2010 COL: NCAAs Division 1 C’Ships
- ↑ UNC’s Justin Gaethje knocked out of winner’s bracket at NCAA Championships
- ↑ 19,0 19,1 «TUF 25 Finale bonuses: Justin Gaethje's sick, sick debut was a double winner for $100,000» (անգլերեն). MMA Junkie. 2017 թ․ հուլիսի 8. Վերցված է 2020 թ․ հունիսի 7-ին.
- ↑ «UFC 218 bonuses: Amazing night forces two 'Fight of the Night' awards» (անգլերեն). MMA Junkie. 2017 թ․ դեկտեմբերի 3. Վերցված է 2020 թ․ հունիսի 7-ին.
- ↑ «UFC on FOX 29 bonuses: Poirier, Gaethje get easiest 'Fight of Night' in history of ever» (անգլերեն). MMA Junkie. 2018 թ․ ապրիլի 15. Վերցված է 2020 թ․ հունիսի 7-ին.
- ↑ Stephie Haynes (2019 թ․ մարտի 30). «UFC Philadelphia post-fight bonuses: Gaethje's massive KO nets FOTN honors» (անգլերեն). Bloody Elbow. Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ փետրվարի 19-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 7-ին.
- ↑ 23,0 23,1 Dan Hiergesell (2020 թ․ մայիսի 10). «UFC 249 Bonuses! Gaethje Nets $100K For Main Event TKO» (անգլերեն). MMAmania.com. Վերցված է 2020 թ․ հունիսի 7-ին.
- ↑ Dave Doyle (2018 թ․ օգոստոսի 26). «UFC Lincoln bonuses: Justin Gaethje earns fifth bonus in four fights» (անգլերեն). MMA Fighting. Վերցված է 2020 թ․ հունիսի 7-ին.
- ↑ Dan Hiergesell (2019 թ․ սեպտեմբերի 14). «UFC Vancouver Bonuses! Connelly Banks $100K In FOTN Upset» (անգլերեն). MMAmania.com. Վերցված է 2020 թ․ հունիսի 7-ին.
- ↑ 26,0 26,1 Fighters Only (2018 թ․ հուլիսի 4). «World MMA Awards 2018 Results» (անգլերեն). Fighters Only. Վերցված է 2020 թ․ հունիսի 7-ին.
- ↑ «MMAjunkie's 'Fight of the Month' for March: A true WSOF slugfest». mmajunkie.com. 2015 թ․ ապրիլի 3.
- ↑ «MMAjunkie's 'Fight of the Month' for September: Rematch brings another win». mmajunkie.com. 2015 թ․ հոկտեմբերի 2.
- ↑ «Best of 2015: MMA half-year awards». sports.yahoo.com. 2015 թ․ հունիսի 29.
- ↑ Sherdog.com. «Sherdog.com's 2017 Fight of the Year». Sherdog. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 21-ին.
- ↑ Sherdog.com. «Sherdog.com's 2017 Round of the Year». Sherdog. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 29-ին.
- ↑ 32,0 32,1 Sherdog.com. «Sherdog.com's 2018 Fight of the Year». Sherdog. Վերցված է 2020 թ․ հունիսի 7-ին.
- ↑ Snowden, Jonathan. «Bleacher Report 2017 MMA Awards: Best Fighter, Fight, Finishes and Story». Bleacher Report (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունվարի 3-ին.
- ↑ «RealSport 2017 MMA Awards: UFC Debut of the Year - RealSport». RealSport (անգլերեն). 2017 թ․ դեկտեմբերի 30. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունվարի 3-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 3-ին.
- ↑ «2017 UFC Fight of the Year: Gaethje vs. Johnson blows away the competition». CBSSports.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունվարի 3-ին.
- ↑ «MMAjunkie '2017 Round of the Year': Absolutely menacing highlight». MMAjunkie (անգլերեն). 2018 թ․ հունվարի 3. Վերցված է 2018 թ․ հունվարի 4-ին.
- ↑ «Bloody Elbow 2017 Year-End Awards - Results». Bloody Elbow. Վերցված է 2018 թ․ հունվարի 17-ին.
- ↑ «2018 Fight of the Year: Dustin Poirier vs. Justin Gaethje | MMAWeekly.com» (անգլերեն). 2019 թ․ հունվարի 3. Վերցված է 2020 թ․ հունիսի 7-ին.
- ↑ Kyle Symes. «Combat Press 2018 MMA Awards: Fight of the Year – Justin Gaethje vs. Dustin Poirier» (անգլերեն). Combat Press. Վերցված է 2020 թ․ հունիսի 7-ին.
- ↑ 40,0 40,1 MMA DNA. «MMA DNA UFC Awards 2017 : De Uitslagen!!!» (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունիսի 7-ին.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ջասթին Գեյջի — FightTime.Ru-ի էջը
- Ջասթին Գեյջի — vRINGe.com-ի էջը
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջասթին Գեյջի» հոդվածին։ |
|