Ջամե մզկիթ (Վարամին)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջամե մզկիթ
Տեսակմզկիթ և մշակութային արժեք
Երկիր Իրան[1]
ՎարչատարածքՎարամին
ՏեղագրությունՎարամին[1]
Բացվեց1322[2][3]
Ճարտարապետություն
Ոճադրբեջանական ոճ և իլխադինյան ճարտարապետություն
Շինանյութաղյուս[2] և plaster?[2]
Քարտեզ
Քարտեզ

Ջամե մզկիթ կամ Ուրբաթօրյա մզկիթ (պարս.՝ مسجد جامع ورامین), մզկիթ Իրանի Վարամին քաղաքի պատմական կենտրոնում։ Տեղակայված է շուրջ 40 կմ Թեհրանից արևելք[4]։ Հանդիսանում է քաղաքի ամենահին կառույցներից մեկը[5]։ Մզկիթի կառուցումը սկսվել է Օլջայտու Խանի (կառավարել է 1304-1316 թվականներին) կառավարության օրոք և ավարտվել 1322 թվականին խանի ժառանգի՝ Աբու-Սաիդ Բահատուր Խանի օրոք[6]։ Ուրբաթօրյա մզկիթը հայտնի է որպես մոնղոլական տիրապետության ժամանակաշրջանի կառույց։ Բաղկացած է շաբեստանից, սյունասրահից, ունի մեծ աղյուսե գմբեթ, շաբեստանին կից՝ մի կառույց ևս ու տասը փոքր կամարներ մի մեծ կամարի շուրջ[7][8]։

Մզկիթի ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մզկիթի արևմտյան մասը լիովին քանդվել է, իսկ մնացած մասը՝ վերականգնվել է 2000-ականերին։ Նախկինում նրա վատ վիճակի մասին վկայում է ֆրանսիացի հնագետ Դելաֆոյը։ Ըստ նրա Վարամինի գյուղացիները վախենում էին այցելել, որովհետև այն կարող էր փլուզվել։ Բրիտանացի ճանափարհորդ Բայրոնի կողմից արված լուսանկարները (1934 թվական) նույնպես վկայում էին մզկիթի վատ վիճակի մասին։ Համալիրի հարավարևմտյան մասում գտնվում է աղոթարանը, որն ամբողջանում է գմբեթով։ Կառույցը քառանկյուն է, 10 х 10 մ, իսկ գմբեթի հիմքը՝ բազմանկյուն։ Աղոթարանում կա շքեղ զարդարված միհրաբ։ Շինությունը լուսավորվում է երկու կողմնային և յոթ գմբեթային պատուհաններով։ Հաշվի առնելով կլիմայական պայմանները ողջ տարվա ընթացքում, Վարամինի ուրբաթօրյա մզկիթի ներքին տարածությունը, ինչպես և իրանական մզկիթներում, թույլ է լուսավորված, ինչի չի կարելի նշել օսմանյան մզկիթների մասին[9]։ Նախկինում մզկիթ մուտք գործելու համար բացի այվանից, օգտագործվում էին նաև երկու կողմնային շինությունները՝ հյուսիսարևմուտքում և հարավարևելքում, սակայն վերակառուցումից հետո դրանք այլևս չեն գործում։

Արվեստ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կառույցն ամբողջովին կառուցված է կավե աղյուսից, իսկ դեկորացիան բացառիկ շքեղ է և ներառում է տարբեր նյութեր, ինչպիսիք են օրինակ գիպսը, գունավոր և անգույն տերակոտան։ Խճանկարները արված են գունավոր կերամիկական սալիկների։ Մուտքի այվանը զարդարված է մուգ և բաց կապույտ տերակոտով, որոնց վրա նշմարելի են երկրաչափական արաբեսկաներ։ Գլխավոր շինության այվանը զարդարված է խաչերի և աստղերի զարդանախշերով, որոնք արված են տերակոտայից, իսկ դրանց ստորին մասում գրվածքներով հորիզոնական ժապավեն է։ Դրա տակ աղյուսե սալիկներով կամար է։ Նախկինում դրանք կապույտ էին, ինչի մասին վկայում են անկյունային մնացորդներն ու լայնակի կամարային ժապավենը[10]։ Այվանի տակի ճակատամասը բաժանված է հինգ մասի՝ կենտրոնական մասը՝ շքամուտքով, երկու երկրորդական կամարները և երկու երկրորդական մուտքերը։ Այվանի կողմնային հատվածներում կան երկու լրացուցիչ մուտքեր։ Ուրբաթօրյա մզկիթում առավել հարուստ ձևավորված է միհրաբը՝ գիպսե բույսերով, ծաղիկներով և գրվածքներով։ Նրա հարակից մյուս երեք պատերը ձևավորված են պարզ երկրաչափական պատկերներով և գրվածքներով, ինչպես և մզկիթի արտաքին մասում։ Մզկիթի բազմաթիվ մասերում աղյուսները միանգամայն զուրկ են զարդարանքներից, որպեսզի ակնառու լինի դրանց արժեքը[11]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Wiki Loves Monuments monuments database — 2017.
  2. 2,0 2,1 2,2 https://www.itto.org/iran/attraction/varamin-jame-mosque/
  3. https://books.google.com/books?id=Vzs8bFFnVeoC&pg=PA145
  4. http://www.hamshahrionline.ir/details/12890
  5. http://arktourism.ir/1394/02/مسجد-جامع-ورامین،-اوج-هنر-معماری-ایلخا.html
  6. http://sinapress.ir/news/29561/گزارش-تصویری-و-تحلیل-فنی-مسجد-جامع-ورامین
  7. http://www.tourismiran.ir/map.php?cid=35&cid2=221&id=014BA582&lng=en(չաշխատող հղում)
  8. «Archived copy». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ նոյեմբերի 19-ին. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 8-ին.{{cite web}}: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link)
  9. Michell, George; Grube, Ernst J. (1995.). Architecture of the Islamic World, 2-е издание, London; New York: Thames & Hudson, с. 257, ISBN 9780500278475, OCLC 496424562.
  10. Pope, Arthur Upham; Ackerman, Phyllis (1977.). A Survey of Persian Art from Prehistoric Times to the Present, 3-е издание, Tehran: Soroush Press, с. 1052.-1102, OCLC 4584546.
  11. Blair, Sheila S.; Bloom, Jonathan M.; Ettinghausen, Richard (1994.). The art and architecture of Islam 1250-1800, Yale University Press Pelican history of art. New Haven: Yale University Press, с. 13.-14, ISBN 9780300058888, OCLC 29598711.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջամե մզկիթ (Վարամին)» հոդվածին։