Ջաբբարլը Հաթեմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջաբբարլը Հաթեմ
Ծնվել էդեկտեմբերի 27, 1969(1969-12-27) (54 տարեկան)
ԾննդավայրՄասիսի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Ադրբեջան
ԿրթությունԲաքվի պետական համալսարան, բակալավր, Գազի համալսարան և doctorate?
Գիտական աստիճանքաղաքագիտության դոկտոր և գիտությունների դոկտոր
Մասնագիտությունգիտնական
Կայքatsam.org.az

Ջաբբարլը Հաթեմ Գուլու օկլի (ադրբ.՝ Cabbarlı Hatəm Qulu oğlu, դեկտեմբերի 27, 1969(1969-12-27), Մասիսի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), ադրբեջանցի գիտնական, քաղաքական գիտությունների դոկտոր[1][2]։

2001-2005 թվականներին աշխատել է Անկարայում գործող Եվրասիայի Ռազմավարական հետազոտությունների կենտրոնում ՝ որպես Հարավային Կովկասի հարցերով փորձագետ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նա ծնվել է 1969 թվականի դեկտեմբերի 27-ին Հայաստանի Հանրապետության Մասիսի շրջանի Ռահիմաբադ (Չոբանկարա) գյուղում[3]։ 1976-1986 թվականներին սովորել է Ջալիլ Մամեդգուլուզադեի անվան Գարագիշլագ (Բարեկամություն) գյուղի միջնակարգ դպրոցում։

Նա ծառայել է Խորհրդային բանակում 1988-1990 թվականներին։ 1991-1993 թվականներին նա ինքնակամ մասնակցել է ռազմական գործողություններին Ղարաբաղում։ Նա Ղարաբաղյան պատերազմի վետերան է։

1997 թվականին ավարտել է Բաքվի պետական համալսարանի Միջազգային հարաբերությունների ֆակուլտետը։ 2002 թվականին ստացել է Անկարայի համալսարանի սոցիալական գիտությունների ինստիտուտի մագիստրոսի կոչում։ 2008 թվականին նա ստացել է քաղաքագիտության դոկտորի կոչում Թուրքիայի Գազի համալսարանում։

1993-1997 թվականներին աշխատել է Ադրբեջանի ներքին գործերի նախարարությունում։

1999-2001 թվականներին աշխատել է Ադրբեջանի արդարադատության նախարարության դատավճիռների կատարման գլխավոր վարչությունում։

2001-2005 թվականներին աշխատել է որպես Եվրասիայի ռազմավարական հետազոտությունների կենտրոնի Կովկասագիտության բաժնի ավագ մասնագետ։

2005-2006 թվականներին աշխատել է Ադրբեջանի Խազար համալսարանում որպես դասախոս։

2005-2007 թվականներին աշխատել է որպես Ադրբեջանի տնտեսագիտական համալսարանի Թյուրքական աշխարհի ֆակուլտետի դասախոս։

2010-2011 թվականներին աշխատել է որպես ուսուցիչ Բաքվի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետում։

2006-2018 թվականներին աշխատել է որպես Միլի մեջլիսի վերլուծական տեղեկատվության վարչության պետի տեղակալ։

Տպագրվել են նրա բազմաթիվ հոդվածները և վերլուծությունները թուրքական, ադրբեջանական և տարածաշրջանային մամուլում։

2015 թվականին Ադրբեջանի Հանրապետության Նախագահ Իլհամ Ալիևի հրամանով ՛ Հաթեմ Ջաբբարլին շնորհվել է երրորդ դասի պետական խորհրդականի աստիճան[4]։

Նա Ադրբեջանում լույս տեսած առաջին «Հայոց լեզու» գրքի հեղինակն է[5][6]։

Տիրապետում է ադրբեջաներեն, թուրքերեն, հայերեն, ռուսերեն և անգլերեն։ Ամուսնացած է, ունի երկու երեխա։

Գիտական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Հայոց լեզու». Ադրբեջանի նախագահին առընթեր ռազմավարական հետազոտությունների կենտրոնի հրատարակում։ Ադրբեջան, Բաքու, 2015։
  • Ermenistan’da Siyasi Aktörler ve Partiler (թուրքերեն), 2015։
  • Հայաստանի արտաքին քաղաքականությունը 1991-2013 թվականներին, Ադրբեջան, Բաքու, 2015։
  • Ermenistan'da İktidar Mücadelesi (թուրքերեն), Türkiyə, Ankara, Platin Yayımevi, 2005[7].
  • Bağımsızlık Sonrası Ermenistan Rusıya ilişkileri (թուրքերեն)-(Անկախացումից հետո Հայաստանի հարաբերությունները Ռուսաստանի հետ) (www.avsam.org. էլեկտրոնային գիրք)։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]