Պտուտակագիծ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Պտուտակագիծ, տարածական կոր՝ ընկած շրջանային գլանի կամ շրջանային կոնի վրա (կոնական պտուտակագիծը), որը գլանի համապատասխանաբար կոնի, բոլոր ծնիչները հատում է միևնույն անկյան տակ։

Գլանային պտուտակագիծ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գլանային պտուտակագիծը գծում է որևէ կետը, երբ հաստատուն անկյունային արագությամբ պտտվում է առանցքի շուրջը և, միաժամանակ, շարժվում ուղղությամբ՝ հաստատուն արագությամբ։ Գլանային պտուտակագիծը ինքն իր վրայով կարելի է տեղափոխել՝ առանց ձևը փոխելու։ Այդ հատկությունը օգտագործում են տեխնիկայում՝ զանազան պտուտակներ պատրաստելիս։

Գլանային և շրջանային պտուտակագծերի կորությամ և ոլորնամ հարաբերությունը միևմույն թիվ է ըստ այդմ սահմանվում է ընդհանրացված պտուտակագիծը՝ որպես տարածական կոր, որի յուրաքանչյուր կետում կորության և ոլորման հարաբերությունը միևնույն թիվն է։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 415