Պռսասոխ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սպառման համար պատրաստ պռսասոխեր

Պռսասոխ (Allium porrum), երկամյա բույս: Համեմատած գլուխ սոխի և սխտորի հետ, ավելի քիչ է տարածված: Հիմնականում մշակվում է հարավային շրջաններում: Համի տեսակետից գրավում է սոխի ու սպտորի միջին տեղը:

Գոյություն ունի պռսասոխի 2 տեսակ` հաստ ու սպիտակ կեղծ ցողուն առաջացնող և տերևատու, որից օգտագործում են միայն տերևները:

Հիմնականում օգտագործվում է որպես կանաչի: Ունի համի բարձր հատկություններ: Հարուստ է C վիտամինով, հանքային աղերով և յուրահատուկ բակտերիասպան հատկություն ունեցող եթերային նյութերով:

Արտաքին հղումներ [խմբագրել]