Պորտալ:Կորեա/Ընտրյալ հոդված

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կորեայի Հանրապետություն կամ (ոչ պաշտոնապես) Հարավային Կորեա (կորեերեն՝ 대한민국), պետություն Արևելյան Ասիայում, գտնվում է Կորեական թերակղզու հարավային մասում։ Հարևան երկրներն են՝ արևելքում Ճապոնիան, արևմուտքում՝ Չինաստանը, հյուսիսում՝ Հյուսիսային Կորեան։ Տարածքը 99 392 կմ2 է, բնակչությունը՝ 50 միլիոն։ Մայրաքաղաքն ու խոշորագույն քաղաքն է Սեուլը՝ 10 միլիոն բնակչությունով։

Հարավային Կորեան բնակչության շատ բարձր կենսամակարդակով զարգացած երկիր է։ Այն ունի Ասիայում չորրորդ տեղը և աշխարհում տասնհինգերորդ տեղն զբաղեցնող տնտեսություն։ Տնտեսությունն ունի արտահանման ուղղվածություն, որում գերակշռում են էլեկտրոնիկան, ավտոմեքենաների արտադրությունը, նավաշինությունը և մեքենաշինությունը։

Հարավային Կորեան Միավորված ազգերի և Առևտրի համաշխարհային կազմակերպությունների անդամ-երկիր է։ Նա նաև Ասիայի և խաղաղովկիանոսյան տարածաշրջանի կազմակերպության հիմնադիր երկրներից է։ (մանրամասն...)