Պորտալ:Կինո/Ընտրված ֆիլմ/2013 Հունվար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ուրիշ աշխարհ. Լիկանների ապստամբությունը ֆիլմի հերոս Լուցիանի դերակատար Մայքլ Շին
Ուրիշ աշխարհ. Լիկանների ապստամբությունը ֆիլմի հերոս Լուցիանի դերակատար Մայքլ Շին

«Ուրիշ աշխարհ. Լիկանների ապստամբությունը» կամ «Անդրաշխարհ. Լիկանների ապստամբությունը» (անգլ.՝ «Underworld: Rise of the Lycans») հայտնի «Ուրիշ աշխարհ» ֆիլմի երրորդ մասը, որի ռեժիսորը Փաթրիկ Տոտոպուլոսն է։

Այս ֆիլմն իրականում հանդիսանում է «Ուրիշ աշխարհ» ֆիլմի նախաբան ֆիլմը։ Ֆիլմում պատմվում է շատ դարեր առաջ վամպիրների և մարդագայլերի միջև ծագած արյան պատերազմի մասին, որտեղ մարդագայլերը դեռ ծառայում էին Մահվան Ասպետներին։ Երիտասարդ լիկան Լյուցիանը` մարդագայլերի հզոր առաջնորդը, այլևս չի կարողանում տանել իր ցեղի ստրկացման փաստը և ըմբոստանում է վամպիրների արքայի` Վիկտորի դեմ։ Լյուցիանին օգնության է հասնում նաև Սոնյան` Վիկտորի աղջիկը։

«Ուրիշ աշխարհ. Լիկանների ապստամբություն» ֆիլմը առաջին անգամ ցուցադրվել է 2009 Հունվարի 23-ին միանգամից 2,942 կինոթատրոններում։ Միայն ԱՄՆ-ում իր առաջին օրվա ցուցադրումից կազմած եկամուտը եղել է 8,050,000 ԱՄՆ դոլար շարունակել...