Պորտալ:Կինո/Ընտրված ֆիլմ/2012 Դեկտեմբեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

«Յոթերորդ կնիքը» (շվեդ.՝ Det Sjunde Inseglet), Շվեդական գեղարվեստական ֆիլմ, նկարահանված հայտնի շվեդ ռեժիսոր՝ Ինգմար Բերգմանի կողմից, 1957 թվականին։ Ֆիլմի առաջին պրեմիերան, տեղի է ունեցել 1957 թվականի փետրվարի 16-ին, Շվեդիայում։ Բերգմանի ճանաչված գործերից մեկն է։ Արված է՝ «փիլիսոփայական առակ» ժանրով։

Ֆիլմի գործողությունը ծավալվում է 14-րդ դարում: Ասպետ՝ Անտոնիուս Բլոկն, իր զինակից Յոնսի հետ, վերադառնում են դեպի հայրենի Շվեդիա, Խաչակրաց արշավանքից, տաս տարվա բացակայությունից հետո։

Դատարկ ծովափում, ասպետին այցելում է մահը, սև հագուստ հագած, տղամարդու կերպարանքով։ Նա եկել է, որպեսզի իր հետ ընդմիշտ տանի ասպետին։ Սակայն Անտոնիուսն առաջարկում է մահին, իր հետ շախմատ խաղալ, քանի որ լսել է, որ նա շախմատի վարպետ է։ Հաղթանակի դեպքում, մահը կտանի Անտոնիուսին իր հետ, իսկ պարտության դեպքում, բաց կթողնի։ Մահն ու ասպետը քիչ խաղալուց հետո, դադար էին տալիս, ինչից հետո մահը հեռանում էր գործերով, իսկ հետագա տեսարաններում, նորից վերադառնում, որպեսզի խաղը շարունակվի։ Դադարների ժամանակ, Անտոնիուսն ու Յոնսը շարունակում են իրենց հեռավոր ճանապարհը շարունակել...: