Պորտալ:Կինո/Ընտրված հոդված/2012 Նոյեմբեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հովարդ Հոուքսը դերասանուհի Լորեն Բեքոլի հետ
Հովարդ Հոուքսը դերասանուհի Լորեն Բեքոլի հետ

Հովարդ Հոուքս (իսկական անուն ազգանունը` Հովարդ Վինչեստեր Հոուքս, անգլ.՝ Howard Winchester Hawks, մայիսի 30, 1896դեկտեմբերի 26, 1977), ամերիկացի կինոռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր։

Կենսագրություն[խմբագրել կոդը]

Հովարդ Հոուքսը ծնվել է 1896 թվականին մայիսի 30-ին Ինդիանա նահանգի Հոշենե քաղաքում, թղթի արտադրության ֆաբրիկատեր Ֆրենկ Հոուքսի և Էլեն Հոուքսի ընտանիքում։ 1906—1908 թթ. սովորում է միջնակարգ դպրոցում, 1908—1913 թթ. Կալիֆորնիայի Պասադենա քաղաքի համալսարանում, 1914 թվականին Մասաչուսեթսի Ֆիլիպս Էկսետեր ակադեմիայում, 1915—1917 թթ. Կորնելյան համալսարանում։ Ստանում է ճարտարագետի (ինժեներ) դիպլոմ։

1917—1919 թթ. ծառայում է ԱՄՆ-ի ավիացիոն ծառայությունում, Տեխասում անցնելով ռազմական պատրաստության կուրսեր։ 1920-1925 թթ. աշխատում է որպես ավտովարորդ և ավիացիոն գործարանում որպես կոսնտրուկտոր։

1916—1917 թթ. արձակուրդների ժամանակ աշխատում է ներկայիս Paramount Pictures կինոընկերության սցենարների բաժնում շարունակել...: