Պորտալ:Դանիա/Ներածություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դանիայի զինանշանը
Դանիայի զինանշանը

Դանիա (դան․՝ Danmark), պաշտոնապես՝ Դանիայի թագավորություն (դան․՝ Kongeriget Danmark), պետություն Հյուսիսային Եվրոպայում երկու հավելյալ բաղկացուցիչ հատվածներով արտերկրում` Հյուսիսատլանտյան Ֆարերյան կղզիները և Գրենլանդիան Հյուսիսային Ամերիկայում։ Դանիան Հյուսիսային երկրներից ամենահարավայինն է, տեղակայված Շվեդիայից դեպի հարավ արևմուտք, որի հետ միացած է կամուրջ-թունելով, Նորվեգիայից` հարավ և հարավից սահմանակից է Գերմանիային։ Երկիրը բաղկացած է մեծ թերակղզուց` Յուտլանդիա և բազմաթիվ կղզիներից` Զելանդիա, Ֆյուն, Լոլան, Ֆալստեր և Բորնհոլմ, ինչպես նաև հարյուրավոր մանր կղզյակներից, որոնց հաճախ անվանում են Դանիական կղզեխումբ։ (մանրամասն...)