Պորտալ:Բյուզանդական կայսրություն/Ընտրված անձ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թեոդոս Մեծի պատկերը ոսկեդրամի վրա

Թեոդոս I Մեծ (Ֆլավիոս Թեոդոսիոս, լատին․՝ Flavius Theodosius, Theodosius Magnus, հուն․՝ Θεοδόσιος Α΄, Θεοδόσιος ο Μέγας, 346—395 թթ.) — միասնական Հռոմեական կայսրության վերջին կայսրը:

379թ. որպես Գրացիանոս կայսեր գահակից ստացել է Արևելյան Հռոմեական կայսրության նկատմամբ իշխանությունը, 394թ. ստանձնել է ամբողջ Հռոմեական կայսրության միանձնյա կառավարումը: 395թ. նրա մահից հետո կայսրությունը վերջնականապես կիսվել է երկու մասի` արևելյան (Բյուզանդական կայսրություն) և արևմտյան: Թեոդոսը օրենքով հաստատեց քրիստոնեության Նիկիական դավանանքը որպես միասնական պետական կրոն` սկիզբ դնելով արիոսականության մարմանը: Սկսել է հետապնդել (առանց կտրուկ միջոցների) հեթանոսությունը և քրիստոնեության մեջ հերետիկոսական ուղղությունները: Արգելել է հեթանոսական ծեսերը, ինչի հետևանքով 393 թվականից հետո դադարել է Օլիմպիական խաղերի անցկացումը: Թեոդոսի գործունեությունը կանխորոշել է Եվրոպայի և քրիստոնյա արևելքի կրոնական զարգացման ընթացքը, ինչ համար նա քրիստոնյա պատմիչների կողմից ստացել է Մեծ հորջորջումը: