Պոռնո վիքիլիքս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պոռնո վիքիլիքս
ՏեսակMediaWiki կայք և hate media?
Երկիր Կոլումբիա
ՍեփականատերBang Bros և GirlsDoPorn?
Բացված2010

Պոռնո վիքիլիքսը վիքի կայք է, որը պարունակում է ավելի քան 15000 պոռնոդերասանների անձնական տվյալներ, ներառյալ իրական անունները։ Տեղեկությունը ստացվել է «AIM Medical Associates»-ի կողմից կառավարվող հիվանդների տվյալների բազայից, որը փակվել է արտահոսքի հետևանքով առաջացած դատական գործերի պատճառով, կլինիկա, որտեղ պոռնոգրաֆիկ ֆիլմերի շատ դերասաններ ստուգվել են սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունների համար[1][2][3][4][5]։ Չափահաս պոռնոդերասան Քրիստիան XXX-ն ասել է. «Նրանք տեղադրել են իմ իրական անունը, իմ ծնողների իրական անունները և նրանց նկարները, նրանց տան հասցեն և հեռախոսահամարը, եղբորս անունն ու նկարը և հեռախոսահամարը, գերեզմանոցի նկարը, որտեղ իմ պապը վերջերս թավել է, էլ չեմ ասում, որ ես ՄԻԱՎ ունեմ»[6]։

Ռեակցիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Կայքը քննադատության է ենթարկվել այնպիսի կատարողներից, ինչպիսին է Քիմբերլի Քեյնը, ով հայտարարել է. «Պոռնոարդյունաբերության մեջ մեզանից շատերը գիտեն, թե ով է կանգնած Պոռնո վիքիլիքսի հետևում՝ նա դա անում է այս բիզնեսի հանդեպ ատելությունից ելնելով, որը նրանից խուսափում էր նույնիսկ պոռնոգրաֆիայի համար չափազանց զզվելի լինելու պատճառով[6]։ Վերոնշյալ տղամարդը հայտարարել է, որ ինքը կայքի հետ կապ չունի՝ այնտեղ հաշիվ ունենալուց բացի։ Դա հաստատվեց «GirlsDoPorn»-ի դեմ դատավարության ժամանակ, որտեղ վկա Մոնիկայի պատմությունը կարևոր էր գործի համար, քանի որ լուսանկարները, որոնք նա հրապարակել էր միայն GirlsDoPorn.com կայքում, այնուհետև ջնջել, հայտնվել էին «PornWikiLeaks» կայքում՝ կապ հաստատելով այս երկու կայքերի միջև[7]։

Ավարտ[խմբագրել | խմբագրել կոդը]

2019 թվականի օգոստոսին Պոռնո վիքիլիքսը գնվեց «Bang Bros» կազմակերպության կողմից, որը և փակեց այն։ «Bang Bros»-ը այնուհետև հրապարակեց տեսանյութ, որտեղ այրում էին կոշտ սկավառակները[8]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Porn Star HIV Test Database Leaked Արխիվացված 9 Ապրիլ 2019 Wayback Machine, Gawker, 30 March 2011
  2. Porn Actors' Personal Information, HIV Status Released Through California Health Clinic, Report Says Արխիվացված 5 Ապրիլ 2011 Wayback Machine. FoxNews.com (7 April 2010). Retrieved on 2011-04-09.
  3. «The Wikileaks Knockoff That Has the Porn Industry terrified». Gawker. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ ապրիլի 5-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 2-ին.
  4. Adams, Guy (2011 թ․ ապրիլի 1). «Adult industry enraged as 'Porn Wikileaks' gives stars' real names». The Independent. London. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 8-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 2-ին.
  5. «The Person Behind the Porn Wikileaks Website». The Daily Beast. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 2-ին.
  6. 6,0 6,1 Clark-Flory, Tracy (2011 թ․ մարտի 31). «The twisted world of Porn WikiLeaks». Salon. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ մայիսի 9-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 8-ին.
  7. https://www.vice.com/en/article/evjkdw/she-helped-expose-girls-do-porn-but-she-can-never-outrun-what-it-did-to-her
  8. Cole, Samantha (2019 թ․ օգոստոսի 29). «Bang Bros Bought a Huge Porn Doxing Forum and Set Fire to It». Vice (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2019 թ․ սեպտեմբերի 3-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 3-ին.