Պոպովի-Ելագինի քաղաքային դաստակերտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պոպովի-Ելագինի քաղաքային դաստակերտ
Տեսակմեծ առանձնատուն և ճարտարապետական հուշարձան
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունԲասմաննի շրջան
Ժառանգության կարգավիճակՌուսաստանի դաշնային մշակութային ժառանգության օբյեկտ[1]
Քարտեզ
Քարտեզ

Ս. Գ. Պոպովի և Պ. Դ. Ելագինի քաղաքային դաստակերտ (ռուս.՝ Городская усадьба С. Г. Попова и П. Д. Елагина), շենք Մոսկվայի կենտրոնում (Լյալինի նրբանցք, տուն 10/14)։ Կառուցվել է 1830-ական թվականներին ուշ ամպիր ոճով։ Քաղաքային դաստակերտն ունի մշակութային ժառանգության դաշնային նշանակության օբյեկտի կարգավիճակ[2]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1833 թվականին մոսկվացի վաճառական Ս. Գ. Պոպովը Մոսկվայի կառուցապատման հանձնաժողովին Լյալինի նրբանցքի անկյունում առանձնատան կառուցման խնդրագիր է ներկայացրել։ Ենթադրվում է, որ շինարարությունն ավարտվել է 1838 թվականին։ Խորհրդային տարիներին նախկին դաստակերտում տեղակայված էին կոմունալ բնակարաններ։ Այդ ժամանակաշրջանում առանձնատունը զրկվել է ծեփածո դեկորի մի մասից[3]։

Հետխորհրդային շրջանում շենքում տեղակայված են եղել տարբեր գրասենյակներ։ 2016 թվականին առանձնատունը հանվել է աճուրդի։ Պայմանագրի պայմաններով՝ նոր սեփականատերը պետք է անցկացնի ինժեներատեխնիկական, վերականգնողական և վերանորոգման աշխատանքներ, շենքը դարձնի ժամանակակից օգտագործմանը հարմար[4]։

Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկհարկանի ուշ ամպիրի ոճով կառուցված առանձնատունը գտնվում է Լյալինի և Բարաշևսկու նրբանցքների անկյունում։ Գլխավոր ճակատը, որը նայում է Լյալինի նրբանցքին, ընդգծվում է 6-որմնասյունանոց սյունաշարքով։ Ճակատն ավարտվում է ատտիկոսով, որն ունի 1830-1840-ական թվականներին բնորոշ ձև[5]։

Բարաշևսկու նրբանցքին նայող ճակատի կենտրոնական մասում առկա է փոքր-ինչ դուրս ցցված ելուն։ Երկրորդ հարկի երեք կենտրոնական պատուհանները շրջանակված են կիսաշրջանաձև խորշերով։ Շենքի կողքին կա դարպասով ամպիր ոճի ցանկապատ, որով կարելի է մտնել բակ[5]։

Դաստակերտի համակառույցում ընդգրկված է նաև եռահարկ աղյուսե շենքը (Բարաշևսկու նրբանցք, տուն 12), որը կառուցվել է XIX դարի երկրորդ կեսին։ Այնտեղ տեղակայված էին օժանդակ ծառայությունները[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Указ Президента Российской Федерации № 176 от 20.02.1995
  2. 2,0 2,1 Усадьба, XIX в. Արխիվացված 2018-06-12 Wayback Machine // data.mos.ru
  3. Романюк С. К. Переулки старой Москвы. — М.: ЗАО Издательство Центрполиграф, 2013. — С. 722. — ISBN 978-5-227-04274-3
  4. Особняк XIX века в историческом центре Москвы выставили на торги // moslenta.ru
  5. 5,0 5,1 Москва: Архитектурный путеводитель / И. Л. Бусева-Давыдова, М. В. Нащокина, М. И. Астафьева-Длугач. — М.: Стройиздат, 1997. — С. 352—353. — 412 с. — ISBN 5-274-01624-3