Պոլ Դյու Բուա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պոլ Դյու Բուա
Ծնվել է1859[1][2][3]
ԾննդավայրAywaille, Լիեժ, Լիեժ, Վալոնիա, Բելգիա
Մահացել էօգոստոսի 12, 1938(1938-08-12)[4][5]
Մահվան վայրՈւկել, Բրյուսել, Բելգիա
Քաղաքացիություն Բելգիա
ԿրթությունԳեղարվեստի թագավորական ակադեմիա (1883)
Մասնագիտությունքանդակագործ և մեդալագործ
ԱնդամությունԸնկերություն ХХ
 Paul Du Bois Վիքիպահեստում

Պոլ Դյու Բուա (ֆր.՝ Paul Du Bois), 1859[1][2][3], Aywaille, Լիեժ, Լիեժ, Վալոնիա, Բելգիա - օգոստոսի 12, 1938(1938-08-12)[4][5], Ուկել, Բրյուսել, Բելգիա), բելգիացի քանդակագործ և մեդալագործ, ծնվել է Էվայում և մահացել Բրյուսելի մունիցիպալիտետ Ուկկելում (Բելգիա)։

Դյու Բուան եղել է Էժեն Սիմոնիսի և Պիեռ Շառլ Վան դեր Ստապպենի աշակերտը։ 1887 թվականից մինչև 1883 թվականը սովորել է Բրյուսելի գեղարվեստի թագավորական ակադեմիայում, իսկ 1884 թվականին ստացել Գոդեշարի մրցանակ։

Դյու Բուան նպաստել է 20-րդ դարում Բելգիայի գեղարվեստական ինքնարտահայտման վերածննդին և եղել է Les XX արթ-խմբի հիմնադիրներից մեկը։ Նրա աշխատանքները ներառում են ոչ մեծ էկլեկտիկ քանդակներ, մեդալներ, զարդարանքներ, հուշարձաններ և դամբարաններ։

Բրյուսելում գտնվող նրա ամենահայտնի աշխատանքներից են Ֆեդերիկ դե Մերոդի հուշարձանը, որը գտնվում է Նահատակների հրապարակում, ինչպես նաև Էդիտ Կավելլի և նրա գործընկեր և բուժքույր Մարի Դեպաժի (RMS Lusitania-ից) հարգանքի տուրքը, այս չորս տարրերից բաղկացած խմբաքանդակը գտնվում է Բուսաբանական կենտրոնում, նաև Բրյուսելի այգին և Սեն-Ժիլ մունիցիպալիտետի մի քանի քանդակներ։ Նա նույնպես պատասխանատու է եղել Առաջին համաշխարհային պատերազմի հաղթական մեդալների դիզայնի համար, որից թողարկել է 350000 նմուշ[6]։

Նրա աշխատանքները ցուցադրվել են տարբեր երկրների թանգարաններում։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Paul Dubois
  2. 2,0 2,1 Faceted Application of Subject Terminology
  3. 3,0 3,1 Répertoire des artistes (ֆր.)
  4. 4,0 4,1 4,2 RKDartists (նիդերլ.)
  5. 5,0 5,1 5,2 Biographie Nationale de Belgique (ֆր.) / Académie royale des sciences, des lettres et des beaux-arts de BelgiqueBXL.
  6. «The WWI Victory Medal Series – Belgium». Collector's Weekly. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 23-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 28-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պոլ Դյու Բուա» հոդվածին։