Պյոտր Պետրոսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պյոտր Պետրոսյան
Ծնվել է1924
ԾննդավայրԱշխաբադ, Askgabat District, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ
ԿրթությունԹուրքմենստանի պետական համալսարան
Մասնագիտությունմանկավարժ
ԱշխատավայրԱլեքսանդր Պուշկինի անվան թիվ 8 դպրոց
ԿուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ և
մրցանակներ

Պյոտր Պավելի Պետրոսյան (1924, Աշխաբադ, Askgabat District, ԽՍՀՄ), հայ մանկավարժ։ ԽՄԿԿ անդամ (1945): ՀԽՍՀ վաստակավոր մանկավարժ (1968): Հայրենական մեծ պատերազմի մասնակից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պյոտր Պետրոսյանը ծնվել է 1924 թվականին, Թուրքմենական ԽՍՀ-ի Աշխաբադ քաղաքում։ Սովորել է Աշխաբադի № 16 դպրոցում։ 1940 թվականի սեպտեմբերից, սկսել է համատեղել ուսումը աշխատանքի հետ[1]։

1942 թվականի հունիսից զորակոչվել է կարմիր բանակ։ Սովորել է բարձրագույն ռազմական ավիամեխանիկների դպրոցում, 1944 թվականին ուղարկվել է Լենինգրադյան ռազմաճակատ, որպես ավիամեխանիկ։ Նրա կործանիչը կատարել է 6-8 թռիչք։ 1945 թվականին նրանց ավիագունդը տեղափոխվել է Հեռավոր Արևելք։ Մարտերից մեկում ոտքից ծանր վիրավորվել է։ Առողջանալուց հետո զորացրվել է բանակից և վերադարձել Աշխաբադ։ Պարգևատրվել է «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» և «Ճապոնիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալներով[1]։

Հեռավոր Արևելքում, 1945 թվականի օգոստոսին, ընդունվել է կոմունիստական կուսակցության շարքերը։ Պետրոսյանը սովորել է Աշխաբադի Գորկու անվան մանկավարժական ինստիտուտի ֆիզիկա-մաթեմատիկական ֆակուլտետում[1]։

1952 թվականին Պետրոսյանը ընտանիքով տեղափոխվել է Հայաստան, աշխատել է ուսուցիչ, դպրոցի տնօրեն։ 1968 թվականին ստացել է Հայկական ԽՍՀ վաստակավոր ուսուցչի կոչում։ 1974 թվականից մաթեմատիկա է դասավանդել Ա. Ս. Պուշկինի անվան դպրոցում[1]։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ՀԽՍՀ վաստակավոր մանկավարժ (1968)
  • «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ
  • «Ճապոնիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]