Պղտոր միջավայր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Պղտոր միջավայր, միջավայր որտեղ զգալիորեն ուժեղ է լույսի ցրումը դրանում պարունակվող կամ առաջացող անկանոն (քաոսայնորեն դասավորված) օպտիկական անհամասեռություններից։

Նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ցրումը պղտոր միջավայրում հանգեցնում է ճառագայթող լույսի սկզբնական ուղղության փոփոխության։ Օպտիկական համասեռության խախտման հետևանքով լույսի բեկման ցուցիչը (ո) միջավայրի ամբողջ ծավալում միատեսակ չի լինում։ Հաճախ պղտոր միջավայրի օպտիկական անհամասեռությունը պայմանավորված է նյութի կառուցվածքի արատներով կամ առաջանում է, երբ խառնվում են տարբեր ունեցող նյութեր (մառախուղ, ծուխ, սուսպենզիաներ, էմուլսիաներ, կոլոիդ լուծույթներ և այլն)։

Պղտոր միջավայր կարող են լինել նաև մաքուր նյութերը, մասնիկների քաոսային ջերմային շարժման դեպքում միջավայրի բազմաթիվ միկրոծավալներում խտությունը, կոնցենտրացիան (լուծույթներում) և մոլեկուլների դիրքորոշմամբ պայմանավորված օպտիկական անիզոտրոպությունը կարճատև շեղումներ (ֆլուկտուացիաներ) են ունենում միջին արժեքներից, որի հետևանքով այդ միկրոծավալներում փոխվում է։

Արդի տեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պղտոր միջավայրում լույսի ցրման արդի տեսությունն ստեղծել է Վիկտոր Համբարձումյանը իր մշակած ինվարիանտության սկզբունքի հիման վրա։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 338