Պիեռ Դյումաժ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պիեռ Դյումաժ
Բնօրինակ անունֆր.՝ Pierre Du Mage
Ծնվել էոչ ուշ քան նոյեմբերի 23, 1674
Բովե, Ֆրանսիա[1]
Երկիր Ֆրանսիա
Մահացել էհոկտեմբերի 2, 1751(1751-10-02)[2] (76 տարեկան)
Լան
Մասնագիտություներգեհոնահար և կոմպոզիտոր
Գործիքներերգեհոն

Պիեռ Դյումաժ (ֆր.՝ Pierre Du Mage или Pierre Dumage, ոչ ուշ քան նոյեմբերի 23, 1674, Բովե, Ֆրանսիա[1] - հոկտեմբերի 2, 1751(1751-10-02)[2], Լան), ֆրանսիացի երգեհոնահար, ուշ բարոկկոյի շրջանի կոմպոզիտոր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երաժշտության առաջին ուսուցիչը հավանաբար եղել է նրա հայրը, որը ծառայել է որպես Բովեի տաճարի երգեհոնահար։ Երիտասարդ տարիքում Դյումաժը տեղափոխվում է Փարիզ, որտեղ սովորել է Լուի Մարշանի մոտ։

1710 թվականին Պիեռ Դյումաժը նշանակվել է Լանա տաճարի գլխավոր երգեհոնահար։ Տաճարի ռեկտորի հետ լարված հարաբերությունների պատճառով 1719 թվականին թողել է ծառայությունը։ Այնուհետև նա որպես պաշտոնյա աշխատել է թագավորական վարչակազմում։ Այնտեղ նա հանդիպել է Նիկոլաս Լեբեգին, որը նույնպես Թագավորական մատուռի երգեհոնահար է եղել։ Այդ ընթացքի մասին նրա կոմպոզիտորական գործունեության մասին տվյալներ չեն պահպանվել։

Դյումաժի միակ աշխատությունը, որը հրատարակվել է 1708 թվականին՝ «Livre d'Orgue» (Suite du 1er ton, 1708), նվիրված էր Սեն-Քվենտինի տաճարին[3][4][5]։

Այն ժամանակվա նրա ստեղծած նուրբ երաժշտությունը երաժշտագետների կողմից շատ բարձր է գնահատվել։

1711 թվականին, 38 տարեկանում, նա առաջին անգամ ամուսնացել է Բենուա Կարպոյի հետ։ Կնոջ մահից հետո, 1732 թվականին, նա երկրորդ անգամ ամուսնացել է Մարի Մագդելեն Դագնոյի հետ, որից ունեցել է հինգ երեխա։

Պիեռ Դյումաժը մահացել է 1751 թվականի հոկտեմբերի 2-ին։

Ընտրված երաժշտական ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Grand jeu» (Из первой органной книги)
  • Livre d’Orgue (Suite du 1er ton, 1708)
  • Երգեհոնային հավաքածու երկու մասից
  • Récit

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • The New Grove Dictionary of Music and Musicians. — Vol. 5. — London, 1980.
  • Кривицкая Е. Д. История французской органной музыки. — 2003.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]