Պերֆորմատիվ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Պերֆորմատիվ (անգլ.՝ Performative), բառ կամ բառակապակցություն, որն, ըստ Խոսքի ակտի տեսության, ոչ թե արձանագրում է որևէ գործողություն կամ իրողություն (հետևաբար այն չի կարող լինել «ճիշտ» կամ «սխալ»), այլ ստեղծում է այն։ Տերմինը 1955 թ․ առաջին անգամ առաջարկվել է բրիտանացի լեզվաբան Ջոն Օստինը։

Պերֆորմատիվ հայտարարությունը սովորաբար արվում է առաջին դեմքով։ Օրինակներ են ամուսնությունը («Հայտարարում եմ ձեզ այր և կին»), դատական վճիռը («Դատարանը ամբաստանյալին դատապարտում է ցմահ ազատազրկման»), պատերազմ հայտարարելը և այլն։

Աղբյուր[խմբագրել]

  • Ջ․ Լ․ Օստին, «Ինչպես բաներ անել բառերով» (Austin, J. L., How to Do Things with Words, Oxford։ Clarendon Press, 1962). ISBN 0-19-824553-X