Պերսևերացիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Պերսևերացիա, ախտաբանական հոգեվիճակ, որն արտահայտվում է բառի, նախադասության, շարժման, գործողության համառ և աննպատակ կրկնությամբ՝ գիտակցված կամ չգիտակցված։ Պերսևերացիա նկատելի է գլխուղեղի օրգանական հիվանդությունների (արյան անոթների կարծրացման, էպիլեպսիայի), ծանր ալկոհոլամոլության ժամանակ, երբ բարձրագույն նյարդային համակարգի գրգռման ու արգելակման պրոցեսները ախտաբանական իներտության պատճառով կամային հակակշռի չեն ենթարկվում։ Պերսևերացիա խոսքային վարքի, կատարողական և ըմբռնման գործողությունների խախտում է, որը վկայում է մարդու նյարդային և հոգեկան հավասարակշռության խանգարումը։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 280