Պերսեպոլիսի գահական դահլիճ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պերսեպոլիսի գահական դահլիճ
𐎠𐎱𐎭𐎠𐎴
Հիմնական տվյալներ
Տեսակսրահ
ԵրկիրԻրան Իրան
Կազմված էԱքեմենյան սյունակ
Ճարտարապետական ոճԱքեմենյանների ճարտարապետություն
Քարտեզ
Քարտեզ
 Apadana of Persepolis Վիքիպահեստում

Պերսեպոլիսի գահական դահլիճ, հայտնի է նաև որպես Հարյուր սյուների դահլիճ, կառույց, որ գտնվում է Պարսկականի (այժմ՝ Իրան) կայսրության նախկին մայրաքաղաք Պերսեպոլիսում։ Ներկայումս պահպանվել են միայն նրա ավերակները։ Հսկայական գահական դահլիճը, որը կազմված է (77 մ քա․) գահական սենյակից, կառուցվել է մ․ թ․ ա․ 5-րդ դարում և պալատի տեսարժան վայրերից մեկն է։ Դրա 100 սյուները պատրաստված են եղել փայտից և փլուզվել են, սակայն դրանց քարե հիմքերը պահպանվել են ամբողջությամբ։ Դահլիճի մուտքը զարդարում են գեղեցիկ բարձրաքանդակներով տեսարաններ՝ որտեղ պատկերված են դիցաբանական կենդանիներ և տեսարաններ Քսերքսես I-ի (իշխել է Պարսկաստանում մ․թ․ա․ 485-465 թթ․) ճակատամարտից։

Գահական դահլիճը եղել է պետական ընդունելությունների սենյակ և համալիրի համար առանձնահատուկ կարևորություն ունեցող կենտրոն է եղել։ Այն նախագծվել էր ոչ միայն որպես նստավայր, այլ նաև արքայական տոների համար հատկացված սենյակ։ Նոր տարվա տոնակատարությունը (գարնանային գիշերահավասարի ժամանակ) ամենակարևոր արքայական տոնն էր, որին մասնակցում էին պատվիրակներ ողջ կայսրությունից՝ բերելով իրենց նվիրատվությունները, օրինակ՝ առյուծներ, ցուլեր, ինչպես նաև թագավորի համար զգեստներ։ 10 000 նստարան ունեցող Ապադանայի (ընդունելության սրահ) վիթխարի դահլիճի բարձրաքանդակները ներկայացնում են նման նվիրատվությունների պատկերներ։ Պերսեպոլիսի պեղումները կատարվել են 1930-ականներին՝ ֆրանսիացի հնէաբան Անդրե Գոդարդի կողմից, ով առաջ քաշեց այն տեսությունը, որ այս վայրն ընտրել է Պարսկական կայսրության հիմնադիր Կյուորս Մեծը (մ․թ․ա․590-530 թթ․), իսկ Դարեհ I-ը նախաձեռնել է շինության կառուցումը։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Աշխարհի Հրաշալիքները․ 100 ամենատեսարժան վայրերն աշխարհում

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պերսեպոլիսի գահական դահլիճ» հոդվածին։