Պերեց (հեռուստաալիք)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Перец
Պերեց
«"ՏՎ Դարյալ" ՓԲԸ»
Peretz2.png
Երկիր Flag of Russia.svg Ռուսաստան Մոսկվա
Հեռարձակման գոտի Flag of Russia.svg Ռուսաստան
Լեզու հեռարձակման ռուսերեն
Հեռարձակման սկսման թվական 1999
Փոխարինվել է 24 կանալ
Նախկին անվանում Դարյալ ՏՎ (1999 — 2002)
ԴՏՎ-Viasat (2002 — 2007)
ԴՏՎ (2007 — 2011)
Պերեց (2011 թ. հոկտեմբերի 17-ից)
Հիմնադիր Նատալյա Դարյալովա
Արկադի Վայներ
Սեփականատեր ՍՏՍ Մեդիա
Modern Times Group
Ազգային Մեդիա խումբ
Վեբ-կայք http://peretz.ru/

Պերեց (ռուս.՝ Перец), ռուսական դաշնային հեռուստաընկերություն,[1] և 2013 թ. դրությամբ հասանելի է Ռուսաստանի 400-ից ավելի քաղաքներում և Ռուսաստանի տարածքի 82,3 %-ում։[2] Եթերային ցանկը բաղկացած է ժամանցային և կատակերգական հաղորդումներից։ Հեռուստաալիքը հիմնվել է Նատալյա Դարյալովայի և Արկադի Վայների կողմից, հեռարձակումը սկսել է 1999 թ. հունիսի 7-ին «Դարյալ ՏՎ» անվանումով։[3] 2001 թ. հեռուստաալիքը վաճառվեց շվեդական «Modern Times Group» ընկերությանը, և 2002-ին հեռուստաալիքը ստացավ «ԴՏՎ» անվանումը։[4][5][6][7][8]

2011 թվականին հեռուստաընկերությունը սկսեց լայնածավալ բարեփոխումներ կատարել, փոխվեց ալիքի թեմատիկան,[9][10][11] և նույն թվականի հոկտեմբերի 17-ին հեռուստաալիքը վերանվանվել է և ստացել ներկայից «Պերեց» անվանումը։ 2012 թվականին, ըստ «Ֆորբս» ռուսական ամսագրի, ընկերությունը տեղ է գտել Ռուսաստանի նորեկ բրենդների լավագույն տասնյակում։[12]

Հայաստանում հեռուստաալիքը հասանելի է կաբելային հեռուստատեսության օպերատորների բաժանորդների համար։

Արտաքին հղումներ[խմբագրել]

Ծանոթագրություններ[խմբագրել]