Պերդիտա Դուրանգո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պերդիտա Դուրանգո
իսպ.՝ Perdita Durango
Երկիր Մեքսիկայի Միացյալ Նահանգներ
 Իսպանիա
 ԱՄՆ[1]
Ժանրսարսափ ժանրի կատակերգություն, մարտաֆիլմ, կինոկատակերգություն, քրեական ֆիլմ[1] և ռոմանտիկ ֆիլմ[1]
Թվականհոկտեմբերի 31, 1997 և հոկտեմբերի 29, 1998[2]
Լեզուիսպաներեն և անգլերեն
ՌեժիսորԱլեքս դե լա Իգլեսիա[3][4]
ՊրոդյուսերԱնդրես Վինսենտե Գոմես
Սցենարի հեղինակԲարրի Գիֆֆորդ, Դավիդ Տրուեբա, Ալեքս դե լա Իգլեսիա և Խորխե Գերիկաչևարիա[1]
ԴերակատարներՌոզի Պերես[5][6], Խավիեր Բարդեմ[5][6], Հարլի Քրոս[5][6], Էյմի Գրեհեմ[5][6], Սքրիմին Ջեյ Հոքինս[5][6], Ջեյմս Գանդոլֆինի[5][6], Դեմիան Բիչիր[5][6], Ալեքս Քոկս[6], Դոն Ստրաուդ[5][6], Ռեխինա Օրոսկո[6], Սանտիագո Սեգուրա[5][6], Կառլոս Բարդեմ, Միգել Գալվան, Դավիդ Վիլյալպանդո, Խոսեֆինա Էչանովե, Քեթի Բարբերի և Աբել Վուլրիչ[1]
ՕպերատորՖլավիո Մարտինես Լաբիանո
ԵրաժշտությունՍայմոն Բոսուել
ՄոնտաժՏերեսա Ֆոնթ
Պատմվածքի վայրԱՄՆ
Տևողություն125 րոպե
Շահույթ2 573 665,73 €
Պաշտոնական կայքէջ

«Պերդիտա Դուրանգո» (իսպ՝. Perdita Durango), Բարրի Գիֆորդի «59° and Raining: The Story of Perdita Durango» վեպի հիման վրա իսպանացի կինոռեժիսոր Ալեքս դե լա Իգլեսիայի կողմից նկարահանված մարտաֆիլմ՝ քրեական և սարսափֆիլմի տարրերով հանդերձ։ Կինոնկարն առաջին անգամ ցուցադրվել է 1997 թվականի հոկտեմբերի 31-ին, Իսպանիայում, և արժանացել R վարկանիշի։

Ֆիլմի դիպաշարը[խմբագրել | խմբագրել կոդը]

Պերդիտա Դուրանգոն մեկնում է Մեքսիկա՝ մահացած քրոջ աճյունամոխիրը սփռելու։ Այստեղ նրան «կպցնում» է թմրանյութերի վաճառական, միաժամանակ՝ Վուդու դավանանքի հետևորդ և քուրմ ձևացող Ռոմեո Դոլորոսան, ով բանկ էր կողոպտել՝ վաշխառու շնաձկներից մեկին՝ Կատալինային ունեցած պարտքը մարելու նպատակով։ Նա նաեւ դիակներ էր կողոպտում՝ կոկաինի ազդեցության տակ գտնվելով։

Ռոմեոյի վերջին խաբեբայական գործը հետևյալն էր. գանգստեր միսթր Սանթոսի հանձնարարությամբ սառնարան-ավտոմեքենայով մարդկային մարմինների մասեր էր տեղափոխում Լաս Վեգաս, որտեղ դրանք պիտի օգտագործվեին խոնավացնող կոսմետիկ նյութեր պատրաստելու համար։ Ռոմեոն ու Պերդիտան առևանգում են միանգամայն պատահականորեն իրենց ճանկն ընկած քոլեջի ուսանող Դուեյնին ու վերջինիս ընկերուհուն՝ Էսթելին և երկուսին էլ բռնաբարում են։ Դրանից հետո սկսում են զոհաբերության ծեսը (որի ավարտին պիտի ուտեին իրենց զոհերին), Դուեյնին ստիպում են, որ նայի, թե ինչ տանջանքներ է կրում Էսթելը, սակայն նրանց արարողությունն ընդհատում է Ռոմեոյի նախկին հանցակից ընկերներից մեկը՝ Շորթի Դին, ում Ռոմեոն ժամանակին մատնել էր։ Վերջինս Պերդիտայի ու իրենց պատանդների հետ փախուստի է դիմում։ Քառյակն շտապում է ժամ առաջ հասնելու պայմանավորված վայրը և հանդիպելու Սանթոսի մարդկանց, ովքեր պիտի փոխանցեին մարդկային մարմնանասերով բեռնված ավտոմեքենան։ Հանձնման պահին վրա է հասնում թմրաբիզնեսի դեմ պայքարող ստորաբաժանումը՝ գործակալ Վուդի Դյումայի հրամանատարությամբ։ Տեղի է ունենում կատաղի փոխհրաձգություն, Սանթոսի մարդիկ զոհվում են։ Ռոմեոյին այս անգամ էլ է հաջողվում փախչել, և նա ավտոմեքենայով սլանում է դեպի Լաս Վեգաս՝ հետը վերցրած խեղճ Դուեյնին։ Պերդիտան Էսթելի հետ հետևում է նրանց։ Ճանապարհին Ռոմեոն այցելում է տատի տուն և տեսնում, որ վաշխառու Կատալինայի մարդիկ ամբողջովին ավերել ու թալանել են այն՝ ի հատուցումն իր չվճարած պարտքի։ Ռոմեոն հանդիպում է Կատալինային ակումբում, ձևացնում, թե պարտքի դիմաց ցանկանում է նրան նվիրել Էսթելին, բայց հենց որ մենակ է մնում այդ շնաձկան հետ, առանց վարանելու սպանում է նրան։ Վերջապես քառյակը, ամբողջ ճանապարհին հետապնդվելով Դյումայի կողմից, հասնում է Լաս Վեգաս։ Բայց նպատակակետում Ռոմեոյին մի նոր փորձություն էր սպասում. իր մարդկանց կորցնելու պատճառով ահավոր կերպով զայրացած Սանթոսը թակարդ էր լարել՝ վարձել էր Ռոմեոյի զարմիկ Ռեջիին, որ «բարեկամաբար» սպանի նրան։ Ռոմեոն իր նախկին ծովային միթևանի ընկերոջ՝ Դուգի հետ գնում է հանդիպավայր՝ Պերդիտային պատվիրելով, որ շարունակի հսկել իրենց պատանդներին։ Բայց աղջիկը, նյարդայնանալով, թողնում է վերջիններիս, որպեսզի կարողանա հետևել Ռոմեոյին, ում հասցրել էր սիրահարվել; Պերդիտան վրա է հասնում այն պահին, երբ Ռեջին արդեն սպանել էր Դուգին և կրակում է Ռոմեոյի թիկունքին։ Պերդիտան կրակում-սպանում է Ռեջիին ու հասցնում է փախչել։ Դեպքի վայր են հասնում ոստիկանները՝ Վուդի Դյումայի հրամանատարությամբ՝ հանցագործներին բռնելու հույսով, բայց բոլորին մեռած են գտնում։ Միայնակ մնացած Պերդիտան, ողբալով սիրած երիտասարդի մահը, քայլերն ուղղում է դեպի Լաս Վեգասի ստրիպտիզ բարերից մեկը։

Սեքսի ու բռնության տեսարաններով լիուլի հագեցած այս կինոնկարը, որ իսպանացի կինոռեժիսոր Ալեքս դե լա Իգլեսիայի նկարահանած առաջին անգլիալեզու ֆիլմն է, ցուցադրվել է բազմաթիվ երկրների կինոթատրոններում՝ ապահովելով հանդիսատեսի հսկայական հոսք և մրցանակներ է նվաճել մի շարք միջազգային կինոփառատոներում։

Դերերում՝[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Դեմիան Բիչիր - Կատալինա
  • Ջեյմս Գանդոլֆինի - Դյումա
  • Կառլոս Բարդեմ - Ռոմեո
  • Քեթի Բարբերի - Հանս
  • Միգել Գալվան - Դուգ
  • Ռոզի Պերես - Պերդիտա Դուրանգո
  • Սքրիմին Ջեյ Հոքինս - Ադոլֆո
  • Խավիեր Բարդեմ - Ռոմեո Դոլորոսա
  • Հարլի Քրոս - Դուեյն
  • Խոսեֆինա Էչանովե - Ռոմեոյի տատը
  • Էյմի Գրեհեմ - Էսթել

Պարգևներ, անվանակարգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1998 թ.— Բրյուսելի՝ ֆանտաստիկ ֆիլմերի կինոփառատոնի հատուկ մրցանակ կինոռեժիսոր Ալեքս դե լա Իգլեսիային[7]
  • 1998 թ.—«Գոյա» մրցանակ[8]։
    • լավագույն պրոդյուսերին — Խոսե Լուիս Էսկոլարին
    • լավագույն գրիմի համար — Խոսե Քեթգլասին և Մերսեդես Գիլիոթին
    • «Լավագույն տարազների համար» անվանակարգ — Մարիա Էստելա Ֆերնանդեսին և Գլեն Ռալսթոնին
    • Լավագույն ինքնատիպ սաունդթրեք — Սայմոն Բոսուելին
  • 1998 թ. — Գիտաֆանտաստիկ և ֆենթեզի ֆիլմերի միջազգային կինոփառատոն (Իտալիա)[9]։
    • լավագույն ֆիլմ — Ալեքս դե լա Իգլեսիային
    • լավագույն կինոդերասանուհի — Ռոզի Պերեսին
  • 1998 թ. — «Fotogramas de Plata»-ի մրցանակ տղամարդու դերի լավագույն կատարման համար — Խավիեր Բարդեմին (միաժամանակ՝ նաև «Կենդանի մարմին»)[10] ֆիլմում դերակատարման համար
  • 1998 թ. — Festival de Gramado Գրամադու-ի միջազգային կինոփառատոնի մրցանակի անվանակարգ՝ «Լավագույն ֆիլմ» — Ալեքս դե լա Իգլեսիային[11]
  • 1998 թ. — Իսպանալեզու դերասանների միության մրցանակի անվանակարգ՝ «Տղամարդու դերի լավագույն կատարման համար — Խավիեր Բարդեմին[12]
  • 2001 թ. — Ավստրալիայի կինոքննադատների մրցանակի անվանակարգ՝ «Լավագույն արտասահմանյան ֆիլմ[13]

Սաունդթրեք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմի սաունդթրեքը թողարկվել է 1997 թվականին։

Կոմպոզիցիաների ցանկը[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 01 - Simon Boswell - Crossing The Border - 2:03 րոպե
  • 02 - Simon Boswell - Perdita And Romeo - 3:17 ր.
  • 03 - Herb Alpert - Spanish Flea - 2:06 ր.
  • 04 - Simon Boswell - Supernature - 2:13 ր.
  • 05 - Banda El Recodo De Crúz Lizárraga - De Sinaloa A California - 2:45 ր.
  • 06 - Simon Boswell - Morgens Interstate Bank - 2:46 ր.
  • 07 - Los Tucanes De Tijuana - El Cartel De A Kilo - 2:58 ր.
  • 08 - Simon Boswell - A-Maje-Cumbe - 3:11 ր.
  • 09 - Electric Playboys - Little Girl - 3:37 ր.
  • 10 - Simon Boswell - Food For The Gods - 4:34 ր.
  • 11 - Simon Boswell - Another Way Out - 5:29 ր.
  • 12 - Los Tucanes De Tijuana - El Puno De Polvo - 3:07 ր.
  • 13 - Simon Boswell - Happy Caribe - 1:02 ր.
  • 14 - Simon Boswell - La Calavera - 2:25 ր.
  • 15 - Simon Boswell - Life's A Bitch - 1:51 ր.
  • 16 - Johnny Cash - I Walk The Line - 2:40 ր.
  • 17 - Screamin' Jay Hawkins - I'm Lonely - 2:24 ր.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]