Սամվել Պետրոսյան (պետական գործիչ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Պետրոսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սամվել Պետրոսյան (այլ կիրառումներ)
Սամվել Պետրոսյան
Ծնվել էհունվարի 16, 1892(1892-01-16)[1]
Մահացել էնոյեմբերի 16, 1971(1971-11-16)[1] (79 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն[1] և  ԽՍՀՄ[1]
Մասնագիտությունկուսակցական աշխատող և պետական ծառայող
ԱշխատավայրՀԿԿ[1]
ԿուսակցությունԽՄԿԿ[1]
Պարգևներ և
մրցանակներ
Լենինի շքանշան

Սամվել Քրիստափորի Պետրոսյան (հունվարի 16, 1892(1892-01-16)[1] - նոյեմբերի 16, 1971(1971-11-16)[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), կուսակցական և պետական աշխատող, Անդրկովկասում հեղափոխական շարժումների և սովետական կարգերի հաստատման համար պայքարի մասնակից։ ԽՄԿԿ անդամ 1911 թվականից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սովորել է Թիֆլիսի հաշվապահական դասընթացներում։ 1908-1913 թվականներին աշխատել է մասնավոր ձեռնարկության գրասենյակում, միաժամանակ գիտակցորեն աշխատանք տարել բանվորների և ծառայողների շրջանում։ Ընդհատակում ծանոթացել է Սուրեն Սպանդարյանի, Սերգո Օրջոնիկիձեի, Սարգիս Կասյանի, Ս․ Իոսնոյանի և ուրիշների հետ։ Նրա ծառայողական հասցեով է ստացվել արտասահմանում հրատարակվող «Սոցիալ-դեմոկրատ» անլեգալ թերթը։ 1913 թվականին զորակոչվել է բանակ, որտեղ շարունակել է հեղափոխական գործունեությունը։ 1920 թվականին Թիֆլիսում մայիսմեկյան ցույցին մասնակցելու համար ձերբակալվել է։ Որոշ ժամանակ հետո անցել է Խորհրդային Հայաստան։ 1921 թվականի դաշնակցականների փետրվարյան խռովության օրերին ձերբակալվել և բանտարկվել է։ Հայաստանում սովետական կարգեր հաստատվելուց հետո աշխատել է կուսակցական, սովետական, տնտեսական պատասխանատու մարմիններում։ Եղել է ՀԿԿ Կենտկոմի ֆինբաժնի վարիչ, ՀԽՍՀ ֆինանսների և մատակարարումների ժողկոմի տեղակալ, Պետապի կառավարիչ, Նոր Բայազետի շրջգործկոմի նախագահի տեղակալ, Հացամթերումների բազայի տնօրեն, ՀԽՍՀ կոմունալ բանակի կառավարչի տեղակալ։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարգևատրվել է Լենինի շքանշանով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 9 (հայ.) — հատոր 9. — էջ 263.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 263