Սամվել Պետրոսյան (պետական գործիչ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Պետրոսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սամվել Պետրոսյան (այլ կիրառումներ)
Սամվել Պետրոսյան
Ծնվել էհունվարի 16, 1892(1892-01-16)
Մահացել էնոյեմբերի 16, 1971(1971-11-16) (79 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունհեղափոխական
ԿուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ և
մրցանակներ
Լենինի շքանշան

Սամվել Քրիստափորի Պետրոսյան (հունվարի 16, 1892(1892-01-16) - նոյեմբերի 16, 1971(1971-11-16), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), կուսակցական և պետական աշխատող, Անդրկովկասում հեղափոխական շարժումների և սովետական կարգերի հաստատման համար պայքարի մասնակից։ ԽՄԿԿ անդամ 1911 թվականից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սովորել է Թիֆլիսի հաշվապահական դասընթացներում։ 1908-1913 թվականներին աշխատել է մասնավոր ձեռնարկության գրասենյակում, միաժամանակ գիտակցորեն աշխատանք տարել բանվորների և ծառայողների շրջանում։ Ընդհատակում ծանոթացել է Սուրեն Սպանդարյանի, Սերգո Օրջոնիկիձեի, Սարգիս Կասյանի, Ս․ Իոսնոյանի և ուրիշների հետ։ Նրա ծառայողական հասցեով է ստացվել արտասահմանում հրատարակվող «Սոցիալ-դեմոկրատ» անլեգալ թերթը։ 1913 թվականին զորակոչվել է բանակ, որտեղ շարունակել է հեղափոխական գործունեությունը։ 1920 թվականին Թիֆլիսում մայիսմեկյան ցույցին մասնակցելու համար ձերբակալվել է։ Որոշ ժամանակ հետո անցել է Խորհրդային Հայաստան։ 1921 թվականի դաշնակցականների փետրվարյան խռովության օրերին ձերբակալվել և բանտարկվել է։ Հայաստանում սովետական կարգեր հաստատվելուց հետո աշխատել է կուսակցական, սովետական, տնտեսական պատասխանատու մարմիններում։ Եղել է ՀԿԿ Կենտկոմի ֆինբաժնի վարիչ, ՀԽՍՀ ֆինանսների և մատակարարումների ժողկոմի տեղակալ, Պետապի կառավարիչ, Նոր Բայազետի շրջգործկոմի նախագահի տեղակալ, Հացամթերումների բազայի տնօրեն, ՀԽՍՀ կոմունալ բանակի կառավարչի տեղակալ։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարգևատրվել է Լենինի շքանշանով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։