Պետար Գոլուբովիչ
Անձնական տվյալներ | |||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Քաղաքացիությունը | Սերբիա | ||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | հուլիսի 13, 1994[1][2] (29 տարեկան) | ||||||||||||||
Ծննդավայր | Բելգրադ, Հարավսլավիայի Դաշնային Հանրապետություն | ||||||||||||||
Հասակ | 179 | ||||||||||||||
Քաշ | 67 կիլոգրամ | ||||||||||||||
Դիրք | պաշտպան | ||||||||||||||
Ակումբային տեղեկություններ | |||||||||||||||
Ներկա ակումբ | Պիստոյիզե | ||||||||||||||
Համար | 37 | ||||||||||||||
| |||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | |||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | ||||||||||||
| |||||||||||||||
Ազգային հավաքական | |||||||||||||||
| |||||||||||||||
| |||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Պետար Գոլուբովիչ (սերբ.՝ Petar Golubović / Петар Голубовић, հուլիսի 13, 1994[1][2], Բելգրադ, Հարավսլավիայի Դաշնային Հանրապետություն), սերբ ֆուտբոլիստ, «Պիստոյիզե» ակումբի աջ պաշտպան (խաղացողի իրավունքները պատկանում են «Ռոմա»-յին), 2013 թվականին մինչև 19 տարեկանների շրջանի Եվրոպայի չեմպիոն։
Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]
«Ցրվենա Զվեզդա» ակումբի դպրոցի սան. վաղ տարիներին նրա տաղանդը նկատել է Ալեքսանդր Յանկովիչը։ «Ցրվենա Զվեզդա» ակադեմիայի ապագա անդամ, Պետարը 2012 թվականին հայտնվել է Nike «The Chance» ֆուտբոլային ակադեմիայի եզրափակիչ մրցաշարում[3]։ 2013 թվականից մինչև 2014 թվականը նա հանդես եկավ ՕՖԱ ակումբում, որտեղ իր դեբյուտը նշեց 2013 թվականի ապրիլի 3-ին 18 տարեկան հասակում, խաղալով «Վոյվոդինա» ակումբի դեմ խաղում (նրա մարզիչը այդ ժամանակ եղել է Զորան Միլինկովիչը, ՕՖԱ-ն հաղթեց նվազագույն 1։0 հաշվով)։
2014 հունվարի 31-ին Պետարը 1 միլիոն եվրոյի դիմաց տեղափոխվեց «Ռոմա» և չորս ու կես տարվա պայմանագիր կնքեց ակումբի հետ։ Այնուհետև վարձավճարով տեղափոխվեց Սերիա Բ-ում հանդես եկող «Նովարա» ակումբ, մինչև 2013/2014 մրցաշրջանի ավարտ[4], իսկ այնուհետև կարիերան շարունակեց «Պիստոյիզե»-ում։
Հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]
Գոլուբովիչը 2013 թվականին Եվրոպայի մինչև 19 տարեկանների առաջնությունում խաղացել է Սերբիայի հավաքականի կազմում և թիմի հետ նվաճել է չեմպիոնական տիտղոսը[5]։ Երիտասարդ հավաքականի կազմում նա դեբյուտը նշել է 2013 թվականի հոկտեմբերի 11-ին, խաղալով Կիպրի դեմ (հաղթելով 2։1 հաշվով)։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 As (իսպ.) — Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
- ↑ NIKE “THE CHANCE” – Golubović pobednik! Արխիվացված 2018-04-13 Wayback Machine (սերբ.)
- ↑ Official: Roma signs Toloi, Golubovic Goal.com. 31 January 2014.
- ↑ UEFA: Luković strike seals first Serbia triumph (անգլ.)
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Հարցազրույց[խմբագրել | խմբագրել կոդը]
- Звезди није био добар, купила га "вучица": Голубовић у Роми (սերբ.)
- Петар Голубовић импресионирао тренере Барселоне и ушао у полуфинале "Шансе" (սերբ.)
- Изабран најбољи млади фудбалер Србије без потписаног професионалног уговора (սերբ.)
- Голубовић у рикверцу: Из Суперлиге у Серију Б, па у трећу лигу (սերբ.)