Պենինյան լեռներ
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պենինյան լեռներ (անգլ.՝ Pennines), ոչ բարձր (ոչ ավելին քան 900 մետր) լեռներ Մեծ Բրիտանիայում, որոնք գտնվում են հյուսիսային Անգլիայում և հարավային Շոտլանդիայում: Բաժանում են հյուսիս-արևմտյան Անգլիան Յորքշիրից և Անգլիայի հյուսիս-արևելքից:
Ընդհանուր երկարությունը մոտ 250 կմ, բարձրությունը մինչև 893 մ (Քրոս-Ֆել լեռ): Լեռնապարները հիմնականում կրաքար և ավազաքար են: Կան տորֆային ճահիճներ և քարածուխի հանքավայրեր: XVII—XVIII դարերում քարածուխի հանքերի բացումը, մասնավորապես Յորքշիրի ածուխի ավազանի, խթանեցին լեռներին հարող շրջանների զարգացումը, սակայն Պենինյան լեռները դեռևս ամենաքիչ բնակեցված շրջանն է Մեծ Բրիտանիայում:
Պենինյան լեռներում է գտնվում «Լեռնային երկրամաս» ազգային պարկը: