Պացոկի հիդրոէլեկտրակայաններ
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Պացոկի հիդրոէլեկտրակայաններ | |
---|---|
Paatsjoki Пазские ГЭС | |
Տեսակ | կասկադ |
Երկիր | Նորվեգիա և Ռուսաստան |
Էլեկտրակայան | |
Տեղադրված հզորություն | 275,9 ՄՎտ |
Տարեկան արտադրանք | 1475 միլիոն կՎտ•ժ |
Պացոկիի հիդրոէլեկտրակայաններ (Պացոկի ջրաէլեկտրակայաններ), 7 հիդրոէլեկտրակայաններից կազմված կասկադ Նորվեգիայի և Ռուսաստանի սահմանին՝ Պացոկի գետի վրա։
Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Պացոկի գետը սկիզբ է առնում Ինարի լճից (Ֆինլանդիա) և իր երկայնքի մեծ մասը հանդիսանում է Նորվեգիայի և Ռուսաստանի միջև սահմանային գետ։ Գետի վրա տեղակայված են ինչպես ռուսական, այնպես էլ նորվեգական հիդրոէլեկտրակայաններ։ Հիդրոէէլեկտրակայանների աշխատանքային գրաֆիկը կարգավորվում է միջազգային պայմանավորվածությունների հիման վրա (1957 թ.-ի դեկտեմբերի 18-ին ԽՍՀՄ-ի և Նորվեգիայի միջև Պացոկի գետի հիդրոէլեկտրակայանները շահագործելու մասին կնքված պայմանագիր, 1959 թ.-ի ապրիլի 29-ին ԽՍՀՄ-ի, Նորվեգիայի և Ֆիլանդիայի միջև Ինարի լճի, նրանից սնվող հիդրոէլեկտրակայանների համատեղ օգտագործման մասին պայմանագիր)։ Ռուսական հիդրոկայանների արտադրած85 % էլեկտրականությունը արտահանվում է, հիմնականում Նորվեգիա։ Հիդրոէլեկտրակայանների հանգույցները աշխատում են ավտոմատ համակարգով։
Պացոկի հիդրոէլեկտրակայանի ռուսական հանգույցները ընդգրկված են «ՏԳԿ-1» ՓԲԸ-ի մեջ և աշխատում է Ռուսաստանյան միասնական էներգոհամակարգից անջատ։
Էլեկտրակասկադը ներառում է հետևյալ հիդրաէլեկտրակայանները՝ Կայտանյան, Յանիսկոսի, Րայկոսկի, Հևասկոսի, Սքուգֆոսի, Մելկեֆոսի և Բորիսգլեբսկյան հիդրոէլեկտրակայանները։
Բոլոր ջրաէլեկտրակայանների ամբողջական հզորությունը 275,9 Մեգավատտ է, միջին տարեկան արտադրանքը կազմում է 1475 միլիոն Կիլովատտ-ժամ։
Համեմատական աղյուսակ[խմբագրել | խմբագրել կոդը]
ջրաէլեկտրակայան-ի անվանումը | Շահագործման տարեթիվը | Հզորությունը (ՄՎտ) | Տուրբինների քանակը | Ջրահավաք |
---|---|---|---|---|
ՀԷԿ-4 Կայտանյան հիդրոէլեկտրակայան | 1959 | 11,2 | 2 | Ինարի լիճ |
ՀԷԿ-5 Յանիսկոսի հիդրոէլեկտրակայան | 1950 | 30,5 | 3 | Ջրահավաք կայան |
ՀԷԿ-6 Ռայկոսկի հիդրոէլեկտրակայան | 1955 | 43,2 | 3 | Ջրահավաք կայան |
ՀԷԿ-7 Հևասկոսի ջրաէլեկտրակայան | 1970 | 47 | 2 | Հեվասկոսի ջրամբար |
Սկուգֆոսի հիդրոէլեկտրակայան | 1964 | 60 | 2 | Բոսսոյավրե լիճ |
Մելկեֆոս հիդրոէլեկտրակայան | 1978 | 26 | 1 | Սկունգվատեն լիճ |
ՀԷԿ-8 Բորիսգլեբսկյան հիդրոէլեկտրակայան | 1964 | 56 | 2 | Ֆոսեվաթեն լիճ |