Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պարույր Եղիշեի Թևոսյան (հունվարի 24 , 1928 (1928-01-24 ) - անհայտ , գրական անունը՝ Պարույր Պարնեցի), հայ առակագիր։ ԽՍՀՄ գրողների միության անդամ 1970 թվականից։
Պարույր Թևոսյանը ծնվել է 1928 թվականի հունվարի 24-ին, ՀԽՍՀ Սպիտակի շրջանի Մեծ Պարնի գյուղում։ 1931 թվականին ընտանիքով տեղափոխվել է Թիֆլիս ։ 1934 թվականին ընդունվել է Թիֆլիսի 83-րդ հայկական միջնակարգ դպրոցը, որտեղ սովորել է մինչև 8-րդ դասարանը։ 1942 թվականին փոխադրվել է Թբիլիսիի 40-րդ երեկոյան դպրոցը, որն ավարտելուց հետո զբաղվել է արհեստով[1] ։
Առակներ, Երևան, Հայպետհրատ, 1963, 43 էջ[2] ։
Հին և նոր (առակներ), Երևան, «Հայաստան», 1966, 134 էջ[3] ։
Հավատի կամուրջ, Երևան, «Սովետական գրող», 1978[4] ։
Վարդ և փուշ, Թբիլիսի, «Մերանի», 1978[5] ։
Աշնանային ծաղիկներ։ Երևան։ «Արևիկ», 1990[6] [7] ։
↑ Գրական տեղեկատու։ Երևան։ «Սովետական գրող»։ 1981։ էջ 499-500։
↑ Թևոսյան, Պարույր Եղիշեի (1963). Միքայելյան, Պ (ed.). Առակներ . Երևան: Հայպետհրատ.
↑ Թևոսյան, Պարույր Եղիշեի (1966). Հարությունյան, Միքայել Արտեմի (ed.). Հին ու նոր։ Առակներ . Երևան: Հայաստան.
↑ Թևոսյան, Պարույր Եղիշեի (1978). Դուրյան, Լյուդվիգ Ծերունի (ed.). Հավատի կամուրջ։ Բանաստեղծություններ . Երևան: Սովետական գրող.
↑ Թևոսյան, Պարույր Եղիշեի (1978). Վարդ և փուշ։ Բանաստեղծություններ և առակներ . Թբիլիսի: Մերանի.
↑ Թևոսյան, Պարույր Եղիշեի (1990). Աշնանային ծաղիկներ։ Պոեմ, լեգենդներ, հեքիաթներ, առակներ . Երևան: Արևիկ. ISBN 9785807704795 .
↑ Թևոսյան, Պարույր Եղիշեի (1990). Աշնանային ծաղիկներ . Արևիկ. ISBN 9785807704795 .