Պարկինսոնի օրենք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Պարկինսոնի օրենք, Սիրիլ Նորքոթ Պարկինսոնի կողմից ձևակերպած երգիծական օրենք։ Օրենքը հայտարարում է, որ «Աշխատանքը կատարվում է այնքան ժամանակում, ինչքան հատկացված է նրա կատարման համար» (Work expands so as to fill the time available for its completion)։ Հեղինակի կողմից առաջին անգամ ներկայացվել է 1955թ. բրիտանական «The Economist» ամսագրում տպագրբված հոդվածում, հետագայում հրատարակվել է հեղինակի այլ հոդվածների հետ «Պարկինսոնի օրենքը» (անգլ.՝ Parkinson’s Law: The Pursuit of Progress; Լոնդոն, John Murray, 1958թ) գրքում։ Որոշ ժամանակ անց Պարկինսոնը հրատարակել է «Օրենքը և շահույթը» (անգլ.՝ The Law and The Profits), «Օրինապաշտները և օրինազանցները» (անգլ.՝ In-Laws and Out-Laws), ինչպես նաև «Տիկին Պարկինսոնի օրենքը» գրքերը, որոնցում ձևակերպել է համապատասխանաբար Պարկինսոնի երկրորդ և երրորդ օրենքները, ինչպես նաև տիկին Պարկինսոնի օրենքը։