Սիրիլ Նորքոթ Պարկինսոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Սիրիլ Նորքոթ Պարկինսոն (անգլ.՝ Cyril Northcote Parkinson, անգլ.՝ C. Northcote Parkinson; 1909թ. հուլիսի 30, Բերնարդ Քասլ, Դարեմ կոմսություն, Անգլիա - 1993թ. մարտի 9, Քենթերբերի, Անգլիա), անգլիացի ռազմական պատմիչ, գրող, թատերգակ, լրագրող։ Առավել հայտնի է որպես բիզնեսի, մենեջմենթի և քաղաքագիտության վերաբերյալ երգիծական երկերի հեղինակ։ Համաշխարհային ճանաչում են ստացել նրա կողմից մշակված «Պարկինսոնի օրենքը» և դրանից բխող այլօրենքներ։