Պարանոցի և գլխի պաշտպանության համակարգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
1 - HANS, 2 - ամրացնող պաշտպանիչ գոտի, 3 - սաղավարտի ամրակապ, 4 - գլխի կողային պաշտպանական համակարգ

Պարանոցի և գլխի պաշտպանության համակարգ (անգլ.՝ Head And Neck Support device, HANS), հատուկ տեխնիկական սարք է, որն օգտագործվում է ավտոարշավների ժամանակ, ինչը զգալիորեն նվազեցնում է վթարների և պատահարների ժամանակ պարանոցի ծանրաբեռնվածությունը և վնասը։ Ուժեղ արգելակման ժամանակ, հարվածի պահին պարանոցը սարքի շնորհիվ զգալիորեն ավելի քիչ է ծանրաբեռնվում, քան առանց սարքի և ավտոարշավորդը լուրջ վնասվածք չի ստանում (մինչ սարքի օգտագործելը մրցարշավորդները հարվածի պահին գլխի արագ առաջ թեքվելու պատճառով կարող էին գանգի կոտրվածքի ծանր վնասվածքներ ստանալ, կամ ամբողջական կանգառից հետո մեծ արագությամբ հետ վերադառնար)։

2005, 2006 և 2007 թվականների WTCC չեմպիոն Էնդի Պրիաուլսը HANS սարքով

Սարքը մշակվել է 1987 թվականին Միչիգանի պետական համալսարանի (ԱՄՆ) կիրառական կենսամեխանիկայի պրոֆեսոր Ռոբերտ Հաբարդի (1944-2019) կողմից[1]։

Սարքն օգտագործվում է NASCAR և Ֆորմուլա 1 մրցաշարերում 2003 թվականից ի վեր[2], իսկ 2008 թվականից՝ FIA վերահսկողության տակ գտնվող բոլոր մշցարշավներում պետք է օգտագործեին գլխի և պարանոցի պաշտպանության միջոցներ։

Գլխի կողային պաշտպանական համակարգը, Halo սարքը, սաղավարտի և անվտանգության պաշտպանիչ շերտի հետ մեկ տեղ կազմում է HANS գլխի պաշտպանության ամբողջական համակարգը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «HANS inventor Robert Hubbard dies». Motorsport Network. 2019 թ․ փետրվարի 6. Վերցված է 2019 թ․ փետրվարի 6-ին.
  2. «Schroth Safety Products». www.schroth.com.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]