Պարաիբա (Paraiba), Հարավային Ամերիկայի երկու գետերի անվանումը․
գետ Բրազիլիայի հարավ արևելքում, երկարությունը 1060 կմ է, ավազանը՝ մոտ 60 հզ կմ քառակուսի։ Սկիզբ է առնում Սեռա դու Մար լեռներից, հոսում խոր իջվածքով, թափվում Ատլանտյան օվկիանոս։ Տարեկան միջին ծախսը 1010 մ³/վրկ է։ Նավարկելի է առանձին տեղամասերում։ Կա ՀԷԿ։
Գետ Բրազիլիայի հյուսիս արևելքում, Պարաիբա նահանգում, երկարությունը 450 կմ է։ Հոսում է Բորբորեմա սարահարթով, թափվում Ատլանտյան օվկիանոս։ Նավարկելի է ստորին հոսանքում։
Սա բազմիմաստ կամ համանուն եզրի տարբեր իմաստներով և կիրառումներով Հայերեն Վիքիպեդիայում առկա հոդվածների ցանկ է։ Ընտրեք ձեր որոնած իմաստը կամ կիրառումը ցանկից, իսկ հոդվածի բացակայության դեպքում կարող եք ավելացնել այն՝ հետևելով համապատասխան կանոններին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։