Jump to content

Արամ Պապայան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Պապայան Արամից)
Արամ Պապայան
Ծնվել է1918[1]
ԾննդավայրՓոթի, Վրաստան[1]
Վախճանվել էօգոստոսի 28, 1945(1945-08-28)[1]
Վախճանի վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]
Մասնագիտությունդրամատուրգ և լրագրող
Ազգությունհայ
Քաղաքացիություն ԽՍՀՄ
ԿրթությունՎ․ Բրյուսովի անվան պետական համալսարան (1937)
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն
ԿուսակցությունԽՄԿԿ[1]
ԱշխատավայրԿոմսոմոլեց և Գոլոս Արմենիի
Արամ Պապայան Վիքիդարանում

Արամ Պետրոսի Պապայան (1918[1], Փոթի, Վրաստան[1] - օգոստոսի 28, 1945(1945-08-28)[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), հայ դրամատուրգ, լրագրող, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1944 թ.-ից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Փոթի քաղաքում։ Սովորել է Նովոռոսիյսկի 9-ամյա հայկական դպրոցում։ 1937 թվականին ավարտել է Երևանի ռուսական մանկավարժական ինստիտուտը։ Աշխատել է Երևանի ռադիոկոմիտեում, «Կոմսոմոլեց» թերթի խմբագրությունում։ 1941-1943 թվականներին մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին, եղել «Զաշչիտնիկ օտեչեստվա» զինվորական թերթի խմբագրի տեղակալը։ 1943-1945 թվականներին աշխատել է Երևանի զինկոմիսարիատում, 1945 թվականին՝ «Կոմունիստ» ռուսերեն թերթի խմբագրությունում։ Հորեղբոր՝ Աշոտ Պապայանի հետ գրել է «Մեծ հարսանիք» (բեմադրվել է 1944 թվականին, Երևանի Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում), «Սեր առանց խարդավանքի», «Բախտավորյալները» պիեսները։ Մահացել է Երևանում[2][3]։

Ա. Պապայանի երկերի մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Պիեսների ժողովածու (գրքում տեղ է գտել Արամ և Աշոտ Պապայանների «Մեծ հարսանիք» պիեսը), Երևան, Կուլտլուսհրատ, 1950, 116 էջ։
  • Պիեսների ժողովածու, գիրք երկրորդ (գրքում տեղ են գտել Արամ և Աշոտ Պապայանների «Մեծ հարսանիք» պիեսը), Երևան, Հայպետհրատ, 1951, 344 էջ։
  • Պիեսներ (գրքում տեղ է գտել Արամ և Աշոտ Պապայանների «Ուզում եմ տեսնել» պիեսը), Երևան, Կուլտլուսհրատ, 1951, 183 էջ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 9 (հայ.) — հատոր 9. — էջ 129.
  2. Գրական տեղեկատու. Երևան: «Սովետական գրող». 1986. էջ էջ 447.
  3. «Ով ով է։ Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխավոր խմբագիր՝ Հովհաննես Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատարակչություն, Երևան, 2007:(չաշխատող հղում)
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արամ Պապայան» հոդվածին։