Պագոնատի տուն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պագոնատի տուն
Տեսակբնակելի տուն
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունՏագանրոգ
Քարտեզ
Քարտեզ

Պագոնատի տուն (ռուս.՝ Дом Пагоната), երկհարկանի հինավուրց տուն ՌԴ Ռոստովի մարզի Տագանրոգ քաղաքի կենտրոնական մասում (Հունական փողոց, 83)։ Մշակութային ժառանգության տարածաշրջանային նշանակության օբյեկտ է (որոշում թիվ 301, 18.11.1992 թ.)[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պագոնատի տունը Տագանրոգում կառուցվել է 1850-ական թվականներին` տեղացի ճարտարապետ Մակեդոնսկու նախագծով։ Տան սեփականատերը եղել է մայորի կինը` Վարվառա Պագոնատը (այդ ազգանունը շատ աղբյուրներ նշում են նաև որպես Պագանատո, Պոգոնատ, Պոգանատ)[1]։

1887 թվականին քաղաքային դուման հաստատեց Վարվառա Անդրեևնա Պագոնատի հոգևոր կտակը։ Տան տիրուհին իր կալվածքը ժառանգել է` նրանում քաղաքի Հասարակական վարչության կողմից որբ և աղքատ երեխաների համար հիվանդանոց կամ բարեգործական հաստատություն կազմակերպելու նպատակով։ Նրա մեկ այլ կարգադրությամբ ցանկություն է հայտնվել փողոցի կողմից տան պատին փակցնել հուշատախտակ, որի վրա գրված կլինի, որ շենքը բարեգործական հաստատության համար նվիրաբերել են Իվան և Վարվառա Պագոնատները[1]։

Կտակի համաձայն` 1890-ական թվականներին շենքում բացվեց քաղաքային երկրորդ քառամյա տարրական ուսումնարանն աղջիկների համար։ Հետագայում ուսումնարանն անվանվեց «Պետրովյան»։ Քաղաքում նույն անունով ևս մեկ ուսումնարան կար` տղաների համար։ 1906 թվականից շենքում գտնվել է Պագոնատի ուսումնարանը[1]։

1908 թվականի հունիսի 19-ին շենքում սկսեց գործել քաղաքային բարեգործական խորհրդի վարույթում գտնվող «սննդային կետը» քաղցած և տկար երեխաների համար, որը կոչվեց «Մի կաթիլ կաթ»։ Այն գլխավորել են քաղաքագլուխ Ի. Պլատոնովը, նրա օգնական Օ. Պրոխորովան և հոգաբարձուհիները[1]։

1910 թվականից շենքում գործել է բարեգործական կոմիտեի երրորդ կարգի տարրական ուսումնարանը, իսկ 1918 թվականից` գիշերօթիկը[1]։

Հայրենական մեծ պատերազմից հետո շենքում գործել է տարեցների և հաշմանդամների համար տունը։ Ներկայումս այստեղ 100-տեղանոց հոգենյարդաբանական գիշերօթիկ է[1]։

Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ձախ կողմում դարպասով երկհարկանի տունը կառուցվել է 1850-ական թվականներին։ Ծեփածոներով զարդարված ճակատով շենքի դեկորատիվ հարդարանքը կատարված է կոպտատաշ քարից, ծեփակերտ բուսական նախշերից, զարդաքիվերից, կողպեքային քարերից, մեդալիոններով պսակող քիվերից[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 «Гаврюшкин О.П. "По старой Греческой" д. 83». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 25-ին. Վերցված է 2017 Փետրվար 14-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Энциклопедия Таганрога. — Ростов-н/Д: Ростиздат, 2003. — 512 с. — ISBN 5-7509-0662-0