Չոկո (դեպարտամենտ)
Չիկոն Կոլումբիայի 32 դեպարտամենտներից մեկն է։ Տարածքը՝ 46.530 կմ², մայրաքաղաքն է Կիբդո քաղաքը։ Չիկոն սահմանակից է Պանամային, և ելք ունի և՛ դեպի Խաղաղ օվկիանոս, և՛ դեպի Ատլանտյան օվկիանոս, դրանով իսկ կարևոր դիրք գրավելով երկրում՝ տնտեսական և ռազմավարական առումով։
Բովանդակություն |
[խմբագրել] Աշխարհագրություն
Չոկո նահանգը գտնվում է հասարակածային կլիմայական գոտիում, տարածքի մեծ մասը զբաղեցնում են արևադարձային խիտ անտառները՝ մշտականաչ բուսականությամբ։ Չոկոն համարվում է աշխարհի «ամենաթաց» վայրը, քանզի տարեկան միջին տեղումները անցնում են 10 700 մմ։ Ատրատոյի ճահճադաշտերը մեծ խոչընդոտ էին հանդիսացել Հարավային Ամերիկան Հյուսիսային Ամերիկայի հետ կապող Պան-ամերիկյան խճուղու շինարարության ընթացքում։
[խմբագրել] Բնակչություն
Դեպարտամենտի բնակչությունն է 454 030 (2005)։ Բնակչության մեծ մասը կազմում են ստրկությունից փախուստի դիմած և այստեղ ապաստարան գտած նախկին աֆրիկացի ստրուկների հետնորդները, որոնք մասամբ ձուլվելով տեղի բնակչության հետ, հայտնի են որպես աֆրո-կոլումբացիներ էթնիկական խումբ։ Փախստական ստրուկներին հատկապես գրավել էր թանկարժեք մետաղների հանքաշերտերի մշակման աշխատանքը Ատրատո և Սան Խուան գետերի հովիտներում, որոնք մինչ այժմ հանդիսանում են Կոլումբիայի պլատինի հանքահանույթի հիմնական կենտրոնները։
Լեզուն իսպաներենն է։
[խմբագրել] Աղբյուրներ
- Encyclopaedia Britannica, Micropaedia, 15th edition, Vol. II, Page 878
[խմբագրել] Արտաքին հղումներ
Բոգոտա (մայրաքաղաքի շրջան) • Ամասոնաս • Անտիոկիա • Ատլանտիկո Արաուկա • Բոլիվար • Բոյակա • Գուանիա • Գուավիարե • Լա Գուախիրա • Կալդաս • Կակետա •` Կասանարե • Կաուկա • Կինդիո • Կորդովա • Կունդինամարկա • Մագդալենա • Մետա • Նարինյո • Նորտե դե Սանտանդեր • Չոկո • Պուտումայո • Ռիսարալդա • Սան Անդրես և Պրովիդենսիա • Սանտանդեր • Սեսար • Սուկրե • Վալյե դել Կաուկա • Վաուպես • Վիչադա • Տոլիմա • Ուիլա