Չի կարելի անունով ձկնիկը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Չի կարելի անունով ձկնիկը
Տեսակնկարված
Երկիր Բելառուս
Սերիաների քանակ5
ՌեժիսորԱլեքսանդր Լենկին
ՍցենարիստԱլեքսանդր Լենկին
ԸնկերությունԲելառուսֆիլմ
Էկրաններին է2011-ից

Չի կարելի անունով ձկնիկը, լճային Ոսկեգույն ծածանների ընտանիքի մասին մուլտֆիլմերի սերիա՝ «Բելառուսֆիլմ» (Беларусьфильм) ստուդիայի և ռեժիսոր, սցենարիստ Ալեքսանդր Լենկինի կողմից նկարահանված։ Առաջին մուլտֆիլմը հեռարձակվել է 2011 թվականին, այժմ աշխատանքներ են տարվում վեցերորդ սերիայի վրա[1][2]։

Մուլտֆիլմեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմ առաջին (2011)[խմբագրել | խմբագրել կոդը]

Ոսկեգույն ծածանների ընտանիքում ծնվում են փոքրիկներ։ Ամենաանհանգիստին անվանում են «Չի կարելի», քանի որ ծնողներն այս բառը ավելի շատ օգտագործում են նրան դիմելիս[3]։

Ֆիլմ երկրորդ (2011)[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինչև մայրը լողում է՝ այցելելու հարևանուհուն, հայրիկը և Չի կարելին խաղում են բազմազան խաղեր. պահմտոցի, բռնելոցի, նետոցի։ Միաժամանակ փոքրիկը ծանոթանում է գայլաձկան հետ[3]։

Ֆիլմ երրորդ (2012)[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծածան ծնողները երեխաներին ցույց են տալիս «Ինչպե՞ս վարվել, եթե ճանապարհին հանդիպում է գիշատիչ» թեմայով թատերական ներկայացում։ Ձագ ծածանը ծանոթանում է պերկեսի ձագի հետ, իսկ ավելի ուշ՝ հենց պերկես պապիկի հետ[4]։

Ֆիլմ չորրորդ (2013)[խմբագրել | խմբագրել կոդը]

Երեխաները կեղտոտում են տունը՝ վշտացնելով ծնողներին։ Նրանց վրայից լողացող նավակից ինչ-որ մեկը ցած է նետում հին կոշիկներ, մայր ծածանը հայտնվում է թակարդում[5]։

Ֆիլմ հինգերորդ (2014)[խմբագրել | խմբագրել կոդը]

Չի կարելի ձկնիկը երազ է տեսում, որտեղ նա ծանոթանում է Շնաձկան և Ոսկե ձկնիկի հետ, որը նրան պատմում է կրկեսի մասին[6]։

Ֆիլմ վեցերորդ (?)[խմբագրել | խմբագրել կոդը]

Նոր շարքում ծածանի ծնողները կշնորհավորեն երեխաներին ծննդյան օրվա կապակցությամբ։ Նրանց հյուր կգա փոստատար Աքերինը և ծածան տատիկը[2]։

Նկարահանող խումբ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բեմադրող ռեժիսոր Ալեքսանդր Լենկին
Սցենարի հեղինակ Ալեքսանդր Լենկին
Բեմադրող նկարիչներ Ալլա Մատյուշևսայա, Սվետլանա Կովալևսկայա
Նկարիչներ Ի. Տարասովա, Վալերի Կոզլով
Անիմատորներ Վալերի Կոզլով Վ. Բոբրովսկի, Ա. Սիդորով, Օ. Կարշակևիչ, Տատյանա Յացինա, Օ. Ռիբինա, Ս. Սաևեց, Դ. Ժուկովա, Պ. Ուլյաշկո, Ե. Գորևայա
Հնչյունային օպերատոր Սերգեյ Չուպրով
Կոմպոզիտոր Իգոր Սացևիչ
Դերերը կրկնօրինակեցին Մարիա Զլենկո — Չի կարելի, Ռաիսա Աստրեդինովա — մայրիկ, Անատոլի Գոլուբ — հայրիկ, Վերա Կավալերովա — Գայլաձուկ, Ալեքսանդր Վերգենով, Ալեքսանդրա Դրոզդովա, Անատոլի Տերպիցկի, Դմիտրի Պուստիլնիկ, Ալեքսանդր Լենկին
Պատկերների տնօրեն Օյլգա Օնոպրիենկո

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

2013 թվականի նոյեմբերի 1-ին Բելառուսի Հանրապետության կապի և տեղեկատվության նախարարությունը «Բելառուսֆիլմ» (Беларусьфильм) ազգային կինոստուդիայի հետ համատեղ շրջանառության մեջ է դրել «Բելառուսական անիմացիոն ֆիլմեր» շարքի նամականիշներ։ Նամականիշների թողարկումը նվիրված էր «Բելառուսֆիլմ» կինոստուդիայի ութ անիմացիոն ֆիլմերին, այդ թվում նաև «Չի կարելի անունով ձկնիկը» մուլտֆիլմին և զուգադիպել է բելառուսական անիմացիոն ֆիլմի 40-ամյակին[7][8]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. ««Рыбка по имени Нельзя - 1, 2" (2011)». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ դեկտեմբերի 26-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 20-ին.
  2. 2,0 2,1 ««Рыбка по имени «Нельзя» - 6». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 17-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 20-ին.
  3. 3,0 3,1 «Рыбка по имени Нельзя - 1, 2" (2011)
  4. «"Рыбка по имени Нельзя – 3" (2012)». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 17-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 20-ին.
  5. «"Рыбка по имени Нельзя - 4" (2013)». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 17-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 20-ին.
  6. «"Рыбка по имени Нельзя - 5"». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 17-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 20-ին.
  7. «Почтовые марки серии «Белорусские анимационные фильмы»». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 17-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 20-ին.
  8. Белорусские анимационные фильмы - Белпочта