Չինաստանի կենտրոնական հեռուստատեսություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Չինաստանի Կենտրոնական հեռուստատեսություն
中国中央电视台
CCTV logo.png
Տեսակը պետական ընկերություն
Ոճ հեռուստատեսություն
Հիմնադրվել է 1958 սեպտեմբերի 2
Գլխամասերը Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն Չինաստան
Պեկին[1]
Գլխավոր անձինք Ջյաո Լի (նախագահ)
Սպասարկվող տարածքը Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն
Հոնկոնգ
Ծառայություններ հեռուստատեսություն
Հասույթ 1,2 միլիարդ յուան
Աշխատողների թիվը 10,000
Սեփականատեր Ռադիոյի, Կինոյի և Հեռուստատեսության պետական հանձնաժողով
Վեբ-կայքը http://cctv.cntv.cn/
Չինաստանի հեռուստատեսության նոր հեռուստաաշտարակը

Չինաստանի կենտրոնական հեռուստատեսություն (չին.՝ 中國中央電視臺, անգլ.՝ China Central Television - CCTV), Չինաստանի ժողովրդական հանրապետության հիմնական հեռուստատեսային հեռարձակող ընկերություն։ Ընկերության կազմում գործում են 22 հեռուստաալիքներ, դիտողների քանակը անցնում է 1 միլիարդ մարդ։[2]

Առաջին եթերը կայացել է 1958 թվականի սեպտեմբերի 2-ին` «Պեկինի հեռուստատեսություն» անվանումով։ 1978 թվականի մայիսի 1-ին ընկերությունը ստացավ ներկայիս անվանումը։[3] 2008 թ. բացվել է ընկերության նոր կենտրոնական մասնաշենքը։

Հեռուստաալիքներ[խմբագրել]

  1. CCTV-1 գլխավոր հեռուստաալիք
  2. CCTV-2 ֆինանսներ, բիզնես
  3. CCTV-3 արվեստ և զվարճություն
  4. CCTV-4 միջազգային (չիներենի մանդարին բարբառով)
  5. CCTV-5 սպորտ
  6. CCTV-6 ֆիլմեր
  7. CCTV-7 ռազմական գործ, գյուղատնտեսություն
  8. CCTV-8 հեռուստասերիալներ
  9. CCTV-9 վավերագրական (մանդարին բարբառով, միջազգային տարբերակը` անգլերեն լեզվով)
  10. CCTV-10 գիտություն և կրթություն
  11. CCTV-11 Չինական օպերա
  12. CCTV-12 հասարակություն և իրավունք
  13. CCTV-13 (CCTV News) լրատվական ալիք (չիներենի մանդարին բարբառով)
  14. CCTV-14 մանկական
  15. CCTV-15 (CCTV-Music) երաժշտություն
  16. CCTV News միջազգային լրատվական ալիք (անգլերեն լեզվով)
  17. CCTV-F International միջազգային ալիք ֆրանսերեն լեզվով
  18. CCTV-E International միջազգային ալիք իսպաներեն լեզվով
  19. CCTV Arabic (CCTV-العربية) միջազգային ալիք արաբերեն լեզվով[4]
  20. CCTV-Русский միջազգային ալիք ռուսերեն լեզվով[5]
  21. CCTV-P միջազգային ալիք պորտուգալերեն լեզվով
  22. CCTV-22 բարձր պարզության ֆորմատով հեռարձակվող ալիք

Արտաքին հղումներ[խմբագրել]

Ծանոթագրություններ[խմբագրել]