CCTV Ռուսերեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
CCTV Русский
CCTV International Russian
Երկիր Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն Չինաստան Պեկին
Հեռարձակման գոտի Flag of Russia.svg Ռուսաստան
ԵվրոպաԱրևմտյան Եվրոպա
Անկախ պետությունների համագործակցություն ԱՊՀ
Լեզու հեռարձակման ռուսերեն
Հեռարձակման սկսման թվական 2009 սեպտեմբերի 10
Հիմնադիր CCTV.svg
Սեփականատեր ՉԿՀ
Վեբ-կայք http://russian.cntv.cn/


CCTV Ռուսերեն (ռուս.՝ CCTV Русский), Չինաստանի կենտրոնական հեռուստատեսության ռուսերեն լեզվով շուրջօրյա հեռարձակում իրականացնող միջազգային հեռուստաալիք, ընկերության օտարալեզու ալիքներից վեցերորդն է։ Հեռուստաալիքը հիմնականում ուղղված է ռուսալեզու հեռուստադիտողներին։[1] Այս ալիքի հեռարձակման շնորհիվ ՉԿՀ-ը դարձավ առաջատարը աշխարհում միջազգային հեռարձակման լեզուների քանակությամբ։[2]

Հեռուստաալիքը եթեր է սկսել հեռարձակվել 2009 թվականի սեպտեմբերի 10-ից Chinasat 6B и EB-9A արբանյակներից։ Հեռուստաալիքի ծածկույթը տարածվում է ԱՊՀ և Մերձբալթյան և Արևմտյան Եվրոպայի երկրներում։ Պոտենցիալ հեռուստադիտողների թիվը հասնում է 300 միլիոնի։[3][4].

Արտաքին հղումներ[խմբագրել]

Ծանոթագրություններ[խմբագրել]