Չերտոզա դի Սան Մարտինո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Չերտոզա դի Սան Մարտինո
Certosa di San Martino
Հիմնական տվյալներ
Տեսակվանք, թանգարան, Carthusian monastery? և անշարժ գույք
ԵրկիրԻտալիա Իտալիա
ՏեղագրությունՆեապոլ, Իտալիա
Հասցեlargo San Martino, 5 - Napoli[2]
Դավանանքկաթոլիկություն
Հիմնական ամսաթվերը1325
Կազմված էMuseo Nazionale di San Martino?
Ժառանգության կարգավիճակԻտալիայի մշակութային ժառանգություն[2]
ՆվիրվածՏուրի Մարտին
ԱնվանվածՏուրի Մարտին
ՃարտարապետCosimo Fanzago?[1]
ՀիմնադիրCharles, Duke of Calabria?
Ճարտարապետական ոճԲարոկկո
Կառուցման ավարտ1368 թ
Հիմնադրված1325
Քարտեզ
Քարտեզ
 Certosa di San Martino (Naples) Վիքիպահեստում
museosanmartino.campaniabeniculturali.it և polomusealecampania.beniculturali.it/index.php/certosa-e-museo

Չերտոզա դի Սան Մարտինո (իտալ.՝ Certosa di San Martino), նախկին կարտեզյան վանական համալիր, ներկայումս՝ թանգարան Նեապոլում, Իտալիա։ Տեղակայված է բարձրադիր Վոմերո բլրի վրա, քաղաքի պատմական կենտրոնից հարավ-արևմուտք։ Չերտոզան տեսանելի է քաղաքի բոլոր կետերից, և հակառակը՝ համալիրից բացվում է հիանալի տեսարան դեպի Նեապոլ, Նեապոլիտանական ծոց և Վեզուվ հրաբուխ։

Կարտեզյան վանքի շինարարությունն ավարտվել է 1368 թվականին Ջովաննա I թագուհու օրոք։ Օծվել է Մարտին Տուրեցու անունով։ 16-րդ դարում և 17-րդ դարի առաջին կեսին վանքում ընթացել են ակտիվ վերականգնողական աշխատանքներ։ Ներկայիս տեսքը, որը մեծ մասամբ ճարտարապետ Կոզիմո Ֆանզագոյի ներդրումն է[3], նեապոլիտանական բարոկկոյի ցայտուն օրինակ է։

19-րդ դարի սկզբում ֆրանսիացիները փակեցին վանքը և կազմացրեցին կարտեզյան օրդենը։ 1866 թվականին նախկին վանական համալիրի շենքում բացվեց Սան Մարտինո Ազգային թանգարանը, որն ընդգրկում է պատկերասրահ, քանդակագործության և 18-րդ դարի նեապոլիտանական կենցաղին բնորոշ արվեստի նմուշներ։

Չերտոզա դի Սան Մարտինո կարելի է հասնել ֆունիկուլյորով։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 The Bourbons of NaplesLondon: Faber & Faber, 2009. — P. 5. — ISBN 978-0-571-24901-5
  2. 2,0 2,1 dati.beniculturali.it — 2014.
  3. Acton, Harold (1957). The Bourbons of Naples (1731-1825). London: Faber and Faber. p. 5. ISBN 9780571249015.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Չերտոզա դի Սան Մարտինո» հոդվածին։