Չերյոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Չերյոն
Բնօրինակ անունկորեերեն՝ 채령
Ի ծնե անունկորեերեն՝ 이채령
Ծնվել էհունիսի 5, 2001(2001-06-05) (22 տարեկան)
Յոնին, Գյոնգի, Հարավային Կորեա
Երկիր Հարավային Կորեա
Ժանրերքեյ փոփ
Մասնագիտություներգչուհի, պար և մոդել
Գործիքներվոկալ
ԼեյբլJYP Entertainment
ԱնդամակցությունItzy
 Lee Chae-ryeong Վիքիպահեստում

Լի Չե Րյոն (կորեերեն՝ 이채령, անգլ.՝ Lee Chae-Ryeong, հունիսի 5, 2001(2001-06-05), Յոնին, Գյոնգի, Հարավային Կորեա), հարավկորեացի երգչուհի, ռեփեր և պարուհի։ Հանդիսանում է հարավկորեական Itzy գըրլ բենդի անդամ, որտեղ զբաղեցնում գլխավոր պարուհու, ուղեկցող վոկալիստի և ռեփերի դիրքերը[1]։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

2013-2014: «K-pop Star 3»[խմբագրել | խմբագրել կոդը]

2013 թվականի նոյեմբերի 24-ին Չերյոնը իր ավագ քրոջ՝ Չեյոնի հետ միասին դեբյուտ է կատարել «K-pop Star 3»-ում։ Շոուի ժամանակ ժյուրիները բարձր գնահատեցին նրանց պարային հմտությունները, սակայն աղջիկները չեն հասել մինչև շոուի վերջ։ Հետագայում քույրերը դարձել են JYP Entertainment-ի թրեյնիներ։

2015: «Sixteen»[խմբագրել | խմբագրել կոդը]

Գործակալությունում մեկ տարի թրեյնի լինելուց հետո 2015 թվականի մայիսին քույրերը մասնակցել են մեկ այլ՝ «Sixteen» շոուին։

Չերյոնը հասել էր եզրափակից, սակայն դուրս է մնացել, այդպես էլ դեբյուտ չկատարելով։

2019-ներկա։ Itzy[խմբագրել | խմբագրել կոդը]

2019 թվականի հունվարի 20-ին JYP Entertainment-ը հայտարարել է նոր գըրլ բենդի՝ Itzy-ի կազմի մասին, որում ընդգրկված էր Չերյոնը։

2019 թվականի փետրվարին խումբը դեբյուտ է կատարել «Dalla Dalla» երգով։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2020 թվականի փետրվարի 7-ին Չերոյնը Ռյուջինի հետ միասին ավարտել է «Hanlim Multi Art School»-ը[2]։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռեալիթի շոուներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարեթիվ Անվանում Հեռուստաալիք Ծան.
2013 «K-pop Star 3» SBS Մասնակից
2015 «SIXTEEN» Mnet Մասնակից
2017 «Stray Kids» Mnet Մասնակից

Ռեալիթի շոուներ խմբի հետ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարեթիվ Անվանում Հեռուստաալիք Ծան.
2019 «Itzy? Itzy!» Naver TV Cast, V Live, ՅուԹյուբ 2019 թվականի փետրվարի 20
«I See Itzy» 2019 թվականի օգոստոսի 7
A to Z <M2 Special – Itzy Vlog> «Itzy in Paris» M2 2019 թվականի նոյեմբերի 14
Itzy It’z Tourbook Naver TV Cast, V Live, ՅուԹյուբ 2019 թվականի դեկտեմբերի 13
2020 100 Hours of Romantic Travel «Paris et Itzy» M2 2020 թվականի հունվարի 21

Տեսահոլովակներ խմբի հետ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարեթիվ Անվանում Կորեերեն անվանում Ծան.
2019 DALLA DALLA 달라달라 [3]
ICY 아이시 [4]
2020 WANNABE 워나비 [5]
Not Shy 부끄러워하지 않는 [6]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «The Official Position Of ITZY Members Confirmed By JYP Entertainment». Kpopmap - Kpop, Kdrama and Trend Stories Coverage (ամերիկյան անգլերեն). 2019 թ․ փետրվարի 13. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ սեպտեմբերի 20-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 11-ին.
  2. https://www.soompi.com/article/1381715wpp/stars-graduate-from-hanlim-arts-school
  3. «ITZY "달라달라(DALLA DALLA)" M/V».
  4. «ITZY "ICY" M/V».
  5. «ITZY "WANNABE" M/V».
  6. «ITZY "Not Shy" M/V».