Չենդլեր Փարսոնս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Չենդլեր Փարսոնս

Դիրքը թեթև հարձակվող/ ծանր հարձակվող
Ի ծնե տրված անունը Chandler Parsons
Չենդլեր Փարսոնս
Ծննդյան ամսաթիվ հոկտեմբերի 25, 1988 (35 տարեկան)
Ծննդավայր Ամերիկայի Միացյալ Նահանգներ Կասելբերի, Ֆլորիդա, ԱՄՆ
Ազգություն Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ամերիկացի
Հասակ 2,06 մ
Քաշ 103 կգ
Դպրոց Լեյք Հոուելի ավագ դպրոց
(Ուինթեր պարկ, Ֆլորիդա)
համալսարան Ֆլորիդայի համալսարան (2007–2011)
Դրաֆթի տարի 2011 / ռաունդ՝ 2 / ընտր.՝ 38-րդ
Դրաֆթ ակումբ Հյուստոն Ռոքեթս
Կարիերայի պատմություն
ՖրանսիաՇոլե Բասկետ (2011)
Ամերիկայի Միացյալ ՆահանգներՀյուստոն Ռոքեթս (2011-2014)
Ամերիկայի Միացյալ ՆահանգներԴալաս Մավերիքս (2014-2016)
Ամերիկայի Միացյալ ՆահանգներՄեմֆիս Գրիզլիս (2016–2019)
Ամերիկայի Միացյալ ՆահանգներԱտլանտա Հոքս (2019–2020)
Մրցանակներ

  • NBA ծագող աստղ (2013)
  • NBA All-Rookie երկրորդ թիմ (2012)
  • AP All-American պատվավոր հիշատակում (2011)
  • SEC տարվա խաղացող (2011)
  • All-SEC առաջին թիմ (2011)

Չենդլեր Փարսոնս (անգլChandler Parsons, հոկտեմբերի 25, 1988(1988-10-25), Քասելբերի, Սեմինոլ շրջան, Ֆլորիդա, ԱՄՆ), ամերիկացի պրոֆեսիոնալ բասկետբոլիստ և մոդել։ Հանդես է եկել Բասկետբոլի ազգային ասոցիացիայում (NBA), որպես թեթև և ծանր հարձակվող։

Ծնվել է Կասելբերի բնակավայրում (Ֆլորիդա նահանգ)։ Հանդես է եկել Ուինթեր պարկի «Լեյք Հոուել» ավագ դպրոցի բասկետբոլային թիմում, որի կազմում հաել է մինչև նահանգային «5Ա» կոչվող դիվիզիայի 1/4 եզրափակիչ՝ 2005, 2006 և 2007 թվականներին՝ հաղթելով առաջնությունը վերջին տարում։ Դպրոցի ավարտական տարում Փարսոնսն ընդգրկվում է «all-state» նահանգային խորհրդանշական հավաքականում, ինչպես նաև հանդիպումներից մեկում գրանցելով 30 միավոր և 10 անդրադարձ[1], ճանաչվում է նահանգային առաջնության ամենաարժեքավող խաղացող։

Դպրոցն ավարտելուց հետո Փարսոնսն ընդունում է Ֆլորիդայի համալսարանից ստացված սպորտային կրթաթոշակային ծրագիրը և սկսում հանդես գալ «Գեյթորս» համալսարանային ակումբի կազմում՝ թիմակցելով դպրոցական խաղընկեր Նիք Քալաթեսին։ Թիմի կազմում Փարսոնսը երկու տարի անընդմեջ հասել է մինչև NCAA 1/8 եզրափակիչ։

Ընտրվել է «Հյուստոն Ռոքեթսի» կողմից՝ 2011 թվականի NBA դրաֆթի երկրորդ ռաունդի 38-րդ ընտրությամբ[2]։

2013 թվականին Փարսոնսը մանեկենուհի Էշլի Սկայի հետ հանդես է գալիս «Iconix Brand Group»-ի հուգաստային գովազդաշարերում[3][4]՛։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. GatorZone.com, Տղամարդկանց բասկետբոլ, 2010 կազմ, «Չենդլեր Փարսոնս» Արխիվացված 2012-04-02 Wayback Machine վերցված է` Հունիսի 26, 2011
  2. Գորթեն, Սթիվ (2011 թ․ հունիսի 23). «Ֆլորիդայի Չենդլեր Փարսոնսը դրաֆտացվեց № 38». «Օռլանդո Սենտինել». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 24-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 21-ին.
  3. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 16-ին. Վերցված է 2014 թ․ փետրվարի 19-ին.
  4. «Buffalo David Bitton-ի ՅուԹուբ ալիքը»

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]