Չեթին Ալթան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Չեթին Ալթան
թուրքերեն՝ Çetin Altan
Ծնվել էհունիսի 22, 1927(1927-06-22)[1]
ԾննդավայրՍտամբուլ, Թուրքիա
Վախճանվել էհոկտեմբերի 22, 2015(2015-10-22)[1] (88 տարեկան)
Վախճանի վայրՍտամբուլ, Թուրքիա
ԳերեզմանԶինջիրլիքույու գերեզմանատուն
Մասնագիտությունքաղաքական գործիչ, գրող և լրագրող
Քաղաքացիություն Թուրքիա
ԿրթությունԳալաթասարայի վարժարան, Անկարայի համալսարան, իրավաբանության ֆակուլտետ և Անկարայի համալսարան
Ուշագրավ աշխատանքներQ25475614?
ԿուսակցությունԹուրքիայի աշխատավորական կուսակցություն
Պարգևներ
ԱմուսինSolmaz Kamuran?
ԶավակներAhmet Altan? և Mehmet Altan?
 Çetin Altan Վիքիպահեստում

Չեթին Ալթան (հունիսի 22, 1927(1927-06-22)[1], Ստամբուլ, Թուրքիա - հոկտեմբերի 22, 2015(2015-10-22)[1], Ստամբուլ, Թուրքիա), թուրք գրող, հրապարակախոս և լրագրող։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Չեթին Ալթանը ծնվել է 1927 թվականի հունիսի 22֊ին Ստամբուլում։ Նրա հայրը Հալիտը եղել է փաստաբան։ Նրա մայրը Նուրհայաթը ունի ղրիմաթաթարական ծագում։ Մինչև 7 տարեկանը նրան անվանել են Ալթան։ 1934 թվականին Թուրքիայում ընդունվեց «Ազգանունների մասին» օրենքը, որը պարտադրում էր բոլորին ունենալ ազգանուններ։ Չեթին Ալթանի ծնողները վերցրին Ալթան ազգանունը, իսկ որդու անունը փոխեցին Չեթինի։

8 տարեկանում ընդունվել է Գալաթասարայի վարժարան, որի ընթացքում Ալթանը, իր խոսքեորով, իրեն ճնշված և միայնակ էր զգում։ Այնուհետև սովորել է Անկարայի համալսարանի իրավաբանության ֆակուլտետը։ Համալսարանը ավարտելուց հետո սկսել է գրել։ Ալթանի խոսքերով՝ ինքը որոշել է դառնալ գրող, այլ ոչ թե դիվանագետ, ինչպես ցանկանում էր նրա հայրը։ Ըստ Ալթան ավագի, դրանով կհաղթահարվեր որդու միայնակությունը։

Հրապարակել է պոեմներ և պատմվածքներ, որոնք հրատարակվել են «Çınaraltı», «Varlık», «İstanbul» և «Kaynak» հրատարակչությունների կողմից։ Նրա առաջին գիրքը՝ «Երրորդը» լույս է տեսել 1946 թվականին։ Աշխատել է նաև որպես լրագրող, եղել է սյունակագիր «Halkçı», «Tan», «Akşam», «Milliyet», «Yeni Ortam», «Hürriyet», «Güneş» և «Çarşaf» պարբերականներում։

1959 թվականին Աբդի Իփեկչիի հրավերով դարձել է Milliyet֊ի սյունակագիր։

Պետական հեղաշրջումից հետո, որը իրականացվել է 1960 թվականին Թուրքիայում, Չեթինը զբաղվել է քաղաքականությամբ։ 1965 թվականին ընտրվել է Թուրքիայի Ազգային մեծ ժողովի պատգամավոր։

Չեթին Ալթանը հայտնի է իր սուր քննադատություններով։ Մոտ 300 անգամ փորձ է կատարվել նրան դատապարտելու, երեք անգամ ձերբակալվել է և երկու անգամ բանտարկվել։

2015 թվականի սեպտեմբերին տեղափոխվել է Ֆաթիհի համալսարանի բժշկական ֆակուլտետի կից հիվանդանոց, այն բանից հետո, երբ Ալթանի մոտ հայտնաբերվեց թոքերի բորբոքում, շնչառական անբավարարություն, սեպսիս և պնևմոնիա։ Չեթինը մահացել է 2015 թվականի հոկտեմբերի 22֊ին Ստամբուլում։

Թաղվել է 2015 թվականի հոկտեմբերի 23֊ին Զինջիրլիքույու գերեզմանատանը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Չեթին Ալթան» հոդվածին։