Չաֆիա Ռոչդի
Չաֆիա Ռոչդի | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 7, 1910 Սֆաքս, Թունիս |
Երկիր | Թունիսի ֆրանսիական պրոտեկտորատ և Թունիս |
Մահացել է | հուլիսի 21, 1989 (78 տարեկան) |
Մասնագիտություն | դերասանուհի և երգչուհի |
Գործիքներ | ուդ և վոկալ |
Զաքիա Բենտ Հաջ Բուբակեր Մարակչի, առավել հայտնի է իր բեմական անուններով՝ Չաֆիա Ռոչդի և Նանա (նոյեմբերի 7, 1910, Սֆաքս, Թունիս - հուլիսի 21, 1989), թունիսցի երգչուհի և դերասանուհի։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Զաքիա Բենտ Հաջ Բուբակեր Մարակչին ծնվել է 1910 թվականի նոյեմբերի 7-ին, Սֆաքսում։ Ռոչդիի մայրը ունեցել է թուրքական արմատներ և նրա մանկությունն անցել է Տրիպոլիում[1]։ Վաղ տարիքում որբացել է և նախնական կրթությունը ստացել է հայրենի քաղաքում։ 14 տարեկան հասակում պրոֆեսոր Հեդի Չեննուֆի մոտ սովորել է դաշնամուր նվագել։ Բեմական կարիերան սկսել է 1920 թվականին՝ Մոհամեդ Չաբչուբի գլխավորությամբ։ Հանրային ճանաչում ձեռք բերելու ձգտումով 1929 թվականին մեկնել է Թունիս, որտեղ միացել է թունիսցի հայտնի դերասանուհի Ֆադհիլա Խեթմիի առաջին կատարումներին։
Երկրպագուները Զաքիա Բենտ Հաջ Բուբակեր Մարակչին անվանվել են «Հանրային Դիվա» և «Նանա»։ Նա թունիսցի այն սակավաթիվ արվեստագետներից մեկն է, ով սկսել է իր թատերական ընկերությունը և միակ կինն է, ով մասնակցել է Ռախիդիայի ստեղծմանը Մուստաֆա Սֆարի հետ միասին։ Մասնակցել է նաև տարբեր երաժշտական նվագախմբերի գործունեությանը և ստեղծել է իր «Նանա նվագախումբը»։
la Foundation Femmes et memorié-ը հարգանքի տուրք է մատուցել նրան և թունիսյան թատրոնների մյուս ռահվիրաներին՝ նշելով «Թունիսի պիոներները» օրը[2]։
Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Կյանքի վերջին տարիներին Ռոչդին իրեն ամբողջովին նվիրել է թատերական գործունեությանը։ Մահացել է 1989 թվականի հուլիսի 21-ին։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ VH magazine (2010). «Salim Halali: Le roi des nuits Csablancaises» (PDF). էջ 68. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ փետրվարի 22-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 27-ին.
- ↑ «JTC 2016 : Hommage aux pionnières du théâtre tunisien».